• Latest news

Երկու տարի առաջ ծննդաբերած կինը մինչ օրս հղի է երեւում

29 հուլիսի, 2015  15:43

4 երեխաների մայր 32-ամյա Նինա Մուլհալը առեղծված է շատ բժիշկների համար: Բանն այն է, որ նա հղի է երեւում՝ չնայած նրան, որ իր վերջին երեխային լույս աշխարհ է բերել մոտ երկու տարի առաջ:

Կինը վերջին անգամ ծննդաբերել է 17 ամիս առաջ, սակայն այդ ժամանակից ի վեր նա ոչ մի կերպ չի կարողանում ազատվել հղիության ընթացքում ձեւավորված մեծ որովայնից: Կինը իր այս խնդիրը կեսարյան հատման կողմնակի ազդեցություն է համարում, սակայն բժիշկներն արդեն մի շարք թեստեր են անցկացրել, որոնցից եւ ոչ մեկը ոչ մի արդյունք չի տվել:

«Դա, միանշանակ, կեսարյան հատման կողմնակի ազդեցությունն է, - պատմել է Նինան, - դրա պատճառով ես միշտ 9-ամսական հղիության փոր ունեմ: Ես հոգնել եմ շնորհավորանքներ ստանալուց, այո, ես բազմազավակ մայր եմ, սակայն չեմ պատրաստվում այլեւս ծննդաբերել: Դուք միայն պետք է տեսնեիք, ինչպես են ինձ նայում, երբ մենք բարում ալկոհոլ ենք պատվիրում: Մարդիկ համարում են, որ ես ակլոհոլ եմ օգտագործում հղիության ընթացքում»:

Նինան հիմա էլ այնպիսի տեսք ունի, ասես պատրաստվում է ծննդաբերել: Իր չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո կինը ստերիլիզացիա է անցել, քանի որ այլեւս չի պլանավորում մայր դառնալ:

Լոնդոնի Queen Mary's Hospital-ի մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Հանան պատմել է, որ երբեք չի լսել կեսարյան հատման կողմնակի ազդեցության մասին: Սակայն Նինան պնդում է, որ նրա առաջին երեք ծննդաբերություններից հետո նա շատ շուտ վերականգնել է իր նիհարիկ կազմվածքը:

Ամեն դեպքում բժիշկները դեռ չեն կարողացել հասկանալ, ինչու նրա որովայնը չի վերականգնվում: Նինան էլ ստիպված է հղիների համար հագուստ հագնել: Փոխարենը նրան միշտ տեղ են զիջում տրանսպորտում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել