• Latest news

Հղիության ընթացքում ծխող կանայք հանցագործ երեխանե՞ր են ունենում

4 օգոստոսի, 2015  21:49

Այն կանայք, ովքեր հղիության ընթացքում չեն հրաժարվում ծխելուց, ավելի հաճախ են հանցագործ հակումներով երեխաներ ունենում։ Նման եզրակացության են հանգել Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները, որոնք դիտարկել են ավելի քան 5 000  ընտանիք։

Նրանք հետեւել են մեծ քանակությամբ անչափահասների 12 եւ 13 տարեկան հասակում։ Գիտնականները նկատել են, որ երեխաների վարքում նկատելիորեն ավելի հաճախ են ի հայտ գալիս հանցավոր հակումներ, եթե նրանց մայրերը ծխել են հղիության ընթացքում։ Տվյալ տարիքային խմբում տղաների եւ աղջիկների մոտ 10% տոկոսը ակտիվորեն հանցավոր վարք են ի ցույց դրել։ Մասնավորապես, նրանք հակված են եղել գողության, ունեցվածքը վնասելու, դասերը բաց թողնելու եւ ծեծկռտուքի։

Ծեծկռտուքների մեջ է ներքաշվել տղաների 25%-ը, իսկ աղջիկների՝ 8%-ը։ Հաճախ իրար մեջ հարցեր պարզելիս այդ երեխաները  զենք են գործածել, այդ թվում՝ ծակող, կտրող գործիքներ եւ նույնիսկ՝ հրազեն։ Յուրաքանչյուր տասներորդ տղան իր մոտ որեւէ զենք է ունեցել։ Հետազոտողները դիտարկել են 35 փաստ , որոնք նպաստել են 12  տարեկանում երեխաների մոտ քրեական  վարքի դրսեւորմանը։

Երեխաների հանցավոր հակումների առավել հաճախ հանդիպող պատճառները ընտանեկան խնդիրներն են, ինչպես օրինակ՝ ծնողների վեճերը կամ երեխաների դաստիարակությանը անբավարար ուշադրությունը։ Բայց հաճախ մեղավոր են եղել նաեւ արտաքինից հաջող երեխաները։ Պարզվել է, որ այն կանայք, որոնք ծխում են հղիության ընթացքում, նկատելիորեն ավելի հաճախ են լույս աշխարհ բերում ապագա անչափահաս օրինախախտների։ Բացի այդ, ավելի մեծ նշանակություն են ունեցել  4-ից  5 տարեկանում երեխաների ուշադրության հետ կապված խնդիրները։ Հղիության ընթացքում ծխելու եւ երեխաների պահվածքի միջեւ առկա կապը վկայում է, որ նեյրո-վարքային խախտումները ազդում են նրանց զարգացման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել