• Latest news

Պտղի սեռը հայտնելու համար փող ուզելու հարցով ՀՀ ԱՆ միջնորդել է Երեւանի քաղաքեպատարանին կանխել նման երեւույթները

3 սեպտեմբերի, 2015  17:45

Հայաստանի առողջապահության նախարարությունը միջնորդել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում եւ բուժհիմնարկներում նման երեւույթները կանխելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է հղիներից պտղի սեռը որոշելու համար գումար վերցնելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ  ՀՀ ԱՆ պարզաբանման մեջ։

«Միաժամանակ հորդորում ենք այլ ենթակայության, ինչպես նաեւ մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներին` հղիության վարման ընթացքում բացառել գումարներ պահանջելու դեպքերը։ Իսկ հղիներին առաջարկում ենք տեր կանգնել իրենց իրավունքին եւ նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մի շարք կանայք NEWS.asm Medicine-ին պատմել էին, որ իրենցից փող են վերցնել երեխայի սեռը որոշելու համար, չնայած ըստ գործող օրենքի՝ հղի կանանց խնամքը,այդ թվում ուլտրաձայնային հետազոտությունը, եթե այն արվում է բժշկի նշանակմամբ, մեր երկրում անվճար է։

Ինչպես NEWS.asm Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքում, ինչպես նաեւ ԱԺ–ում քննարկվող նոր նախագծում սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու դրույթ չկա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է