• Latest news

Արդյո՞ք հարկավոր է մինչեւ ամուսնություն սեռական կյանք ունենալ

5 սեպտեմբերի, 2015  01:55

Մեր հասարակությունում ամենատարբեր կարծիքներ կան այն մասին, արդյո՞ք կարելի է կամ պետք է ամուսնությունից առաջ սեռական կյանք ունենալ: Ոմանք պնդում են, որ ամուսնությունից առաջ սեքսն անթույլատրելի է, ոմանք էլ նշում, որ սեռական կյանքից հրաժարումը վնասակար է առողջության համար եւ բացասաբար է անդրադառնում ընտանեկան երջանկության վրա:

Իսկ ի՞նչ են այդ մասին մտածում մասնագետները:

«Սեռական առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանը կարծում է, որ ամուսնությունից առաջ սեքսով զբաղվելու հարցը պետք է զույգը որոշի, եւ ոչ ոք չպետք է միջամտի այդ հարցում. ո՛չ մասնագետները՝ իրենց խորհուրդներով, ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ ավանդույթները, ո՛չ էլ եկեղեցին:

Եթե զույգը փոխադարձ համաձայնությամբ ցանկանում է սպասել մինչեւ հարսանիք, որեւէ խնդիր չկա: Իսկ եթե զսպվածությունը զուգընկերներին անհարմարություն է պատճառում, տանջվելն իմաստ չունի:

Կարծիք կա, որ մինչեւ ամուսնությունը սեռական կյանքի բացակայության պարագայում զուգընկերները միայն հարսանիքից հետո կկարողանան հասկանալ, որ սեռական առումով «անհամատեղելի» են: Սակայն, Ռուզաննա Ազատյանի խոսքով, սեքսոպաթոլոգիայում «անհամատեղելիություն» հասկացություն գոյություն չունի: Կա միայն որոշակի աններդաշնակության խնդիր, որը մասնագետի օգնությամբ կարելի է հեշտությամբ լուծել:

Ավելին, ամուսնությունից առաջ սեռական կյանքը չի կարող զուգընկերներին զերծ պահել ապագայում սեռական խանգարումների առաջացումից: Սեքսոպաթոլոգներին հաճախ են դիմում զույգեր, որոնք 10 տարի նորմալ սեռական կյանք են ունեցել, բայց հանկարծ խնդիրներ են առաջացել: Եվ հակառակը, շատ երիտասարդ զույգերը կարող են երջանիկ լինել ամուսնության եւ ներդաշնակ՝ սիրո մեջ: Այդ պատճառով, մասնագետների կարծիքով, ամեն ինչ անհատական է, եւ այդ հարցում երիտասարդներին խորհուրդներ տալն այնքան էլ ճիշտ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել