• Latest news

էրեկտիլ դիսֆունկցիայի 3 հիմնական պատճառները

29 սեպտեմբերի, 2015  23:45

Էրեկցիայի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ ոչ  միայն տարեց տղամարդկանց, այլ նաեւ երիտասարդների մոտ. 40 տարեկանում, ինչպես նշում են գիտնականները, շատ տղամարդիկ արդեն սկսում են բախվել Էրեկցիայի հետ կապված խնդիրների։

Հարվարդի համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու համար էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները, որոնք չեն վերաբերում տղամարդու օրգանիզմում տարիքային փոփոխություններին։ Ծերությունն անխոս ազդում է սեռական կյանքի վրա, սակայն կան նաեւ այլ գործոններ, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել տղամարդու առողջության վրա։ Ահա թե ինչ ռիսկային գործոններ են առանձնացրել գիտնականները.

Դեղորայք. Տղամարդկանց շրջանում 40-70 տարեկան հասակում պատահող սեռական անկարողության յուրաքանչյուր 4-րդ դեպքը մեծ քանակությամբ դեղամիջոցներ ընդունելու հետեւանք է։ Ամենից հաճախ (39%) դա տարբեր սրտային հիվանդությունների դեմ դեղահաբերի չարաշահման հետեւանք է։

Շաքարախտ. Ռիսկի են դիմում  նաեւ նրանք, ովքեր շաքարախտի դեմ բուժում են ստանում (28%)։ Շաքարախտն ինքն էլ է ազդում անոթների վրա եւ հետեւաբար կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Սակայն դեղամիջոցները նույնպես կարող են ազդել պոտենցիայի համար։

Հիպերտոնիա. Հիպերտոնիան (15%)  նույնպես կարող է էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ դառնալ։  Գիտնականների խոսքով՝ դեղամիջոցների երկարատեւ ընդունումը հանգեցնում է սեռական համակարգի «հոգնածության», ինչը ժամանակի հետ վերածվում է սեռական անկարողության։

«էրեկտիլ դիսֆունկցիա» ախտորոշումը տրվում է այն ժամանակ, երբ տղամարդը սեռական ակտի փորձերից 25 տոկոսի դեպքում էրեկցիա չի ունենում։ Ամերիկացի գիտնականների տվյալներով՝ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է 40 տարեկանից բարձր ավելի քան 150 մլն տղամարդ։ Իսկ 70 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում էրեկտիլ դիսֆունկցիայով տառապում է 71 տոկոսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել