• Latest news

Կետերը կարող են օգտակար լինել արհեստական արյուն ստեղծելու տեսակետից

30 սեպտեմբերի, 2015  12:40

Խորը սուզվել կարողացող կետերը գիտնականներին դրդել են այն մտքի, որ կարելի է ստեղծել սինթեթիկ արյուն, որը կօգնի փրկել հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր:

Կետերը ունակ են պահպանել իրենց ակտիվ կենսագործունեությունը ՝ մինչեւ երկու ժամ պահելով  շունչը: Ռայս համալսարանի գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես է դա նրանց հաջողվում ու համեմատել են մարդու, կետերի ու խորը ջրերում բնակվող այլ կաթնասունների միոգլոբին կոչվող մկանային սպիտակուցը: Միոգլոբինը թույլ է տալիս պահել թթվածինը մկանային բջիջների ներսում: Պարզվել է, որ ծովային կաթնասունները ուլտրա կայուն միոգլոբին ունեն: Կայունությունը շատ կարեւոր է այն բջիջների համար, որոնք արտադրում են սպիտակուցի մեծ ծավալներ, դրա համար էլ խորը ջրերում բնակվող կաթնասունները կարողանում են իրենց մկանային բջիջներում ավելի շատ միոգլոբին պահպանել, քան մարդիկ:

Հիմա գիտնականների թիմը՝ կենսաքիմիկոս Ջոն Օլսոնի ղեկավարությամբ, փորձում է ստեղծել մանրէներ, որոնք ունակ են արտադրել միոգլոբինի մոլեկուլներ: Միոգլոբինն իր կառուցվածքով նման է հեմոգլոբինին, բայց շատ ավելի պարզ է կառուցված, քան վերջինս: Այդուհանդերձ, այդ պրոտեինը նույնպես բավականին բարդ է, ու մարդու մարմնից դուրս այն ստեղծելը հեշտ խնդիր չէ: Սակայն եթե ամեն ինչ ստացվի՝ գիտնականները եւս մեկ քայլ կմոտենան՝ փոխներարկումների համար պիտանի արհեստական արյան ստեղծմանը:

Առայժմ բժիշկների ամբողջ հույսը դոնորական արյունն է, որի պաշարները հաճախ չեն բավականացնում: Ապագայում այդ պաշարները կարող են էլ ավելի կրճատվել, հարվածի տակ դնելով շատ հիվանդների կյանքեր: Իսկ արհեստական արյունը կօգներ լուծել այդ խնդիրը:

Այս մասին հայտնում է Journal of Biological Chemistry գիտական ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել