• Latest news

Անսպասելի հետազոտություն. գեր մարդիկ ավելի մեծ շատ զուգընկեր են ունենում, քան նիհարները

1 հոկտեմբերի, 2015  23:45

Գեր մարդիկ սեռական կյանքում սովորաբար ավելի շատ զուգընկեր են ունենում, քան նորմալ քաշ ունեցողները, իսկ նիհարները՝ նույնիսկ ավելի քիչ։ Նման անսպասելի եզրակացության են հանգել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։

Նրանց հետազոտությանը մասնակցել է ավելի քան 60 000 հետերոսեքսուալ մարդ, միջինը՝ 37 տարեկան։ Պարզվել է, որ այդ տարիքին հասած եւ տղամարդիկ, եւ կանայք սեռական ակտիվության իրենց ամբողջ ժամանակահատվածում միջինը 8 զուգընկեր են ունեցած լինում։

Բայց հետաքրքիր է, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ (բնականաբար խոսքը   խիստ ճարպակալման մասին չէ, որը մարդուն խանգարում է շարժվել) ավելի շատ զուգընկերուհի են ունեցած լինում, քան նորմալ քաշ ունեցողները։ Իսկ վերջիններս ավելի շատ զուգընկերուհի են ունեցած լինում, քան նիհար տղամարդիկ, չնայած նիհարությունն իբր սեռական գրավչության նշան է համարվում։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նույնը կարելի է ասել նաեւ կանանց մասին։ Քաշի պակաս ունեցող կանայք նկատելիորեն ավելի քիչ զուգընկեր են ունեցած լինում, քան նորմալ կամ նույնիսկ՝ հավելյալ քաշ ունեցողները։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ նիհար կանայք հաճախ տառապում են անորեքսիայից եւ սեփական մարմնի ընկալման հետ կապված այլ խնդիրներից, եւ դա խանգարում է նրանց սեռական կյանքին։ Բացի այդ, քաշի պակասը կապված է բարձր մահացության եւ տարբեր տեսակի հիվանդությունների հետ, ինչը եւս կարող է ազդել սեռական կյանքի վրա։

Այդ հետազոտության մասին հայտնել է New Media and Society ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել