• Latest news

Աչքի ո՞ր հիվանդությունները կարող են կուրության հանգեցնել

7 հոկտեմբերի, 2015  14:03

Աչքի հիվանդությունները, որոնք կարող են կուրության հանգեցնել, կարելի է երկու խմբի բաժանել. Նրանք, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են անշրջելի կուրության եւ մյուսները, որոնք լիովին բուժելի են։ Այդ մասին լրագրողներին պատմել է ակնաբույժ եւ միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։

Փորձենք պարզել, թե ինչ հիվանդություններ են մտնում խմբերից յուրաքանչյուրի մեջ.

Անխուսափելի կուրության հանգեցնող հիվանդություններ

Այս խմբի մեջ մտնում են բնածին թերությունները, հիպերտոնիկ եւ դիաբետային ռետինոպատիան եւ գլաուկոման։ Վաղ թե ուշ այդ հիվանդությունները մարդուն կզրկեն տեսողությունից, չնայած՝ բուժման ներկայիս մեթոդների միջոցով այդ պահը հնարավոր է առավելագույնս հետաձգել. եթե իհարկե խոսքը բնածին հիվանդությունների մասին է, որոնց դեմ բժշկությունն առայժմ անզոր է։

Անցյալում այդ խմբին էին դասում նաեւ վաղածինների ռետինոպատիան, սակայն ներկայումս վաղածին երեխաների կուրությունը հնարավոր է բավականին արդյունավետ կերպով կանխարգելել հատուկ վիրաբուժության օգնությամբ։

Հիվանդություններ, որոնք կարելի է բուժել եւ խուսափել կուրությունից

Ծերունական կատարակտը, կերատոկոնուսը եւ շատ այլ հիվանդություններ չբուժվելու դեպքում կարող են կուրության հանգեցնել։

Ծերունական կատարակտն ի հայտ է գալիս օրգանիզմի ծերացման հետեւանքով եւ կարող է կուրության հանգեցնել։ Սակայն բավականին պարզ վիրահատությունը կարող է ծեր մարդուն վերադարձնել տեսողությունը եւ կանխարգելել կուրությունը։

Ինչ վերաբերում է կերատոկոնուսին, այն լայնորեն տարածված է հայերի եւ հրեաների շրջանում եւ անցյալում անբուժելի հիվանդություն էր համարվում։ Ներկայումս կա այնպիսի բուժում, որի միջոցով հնարավոր է կանգնեցնել հիվանդության զարգացումը, բարելավել տեսողությունը եւ մարդուն հնարավորություն տալ  եթե ոչ ինքնուրույնաբար տեսնելու, ապա գոնե ակնոց կամ ոսպնյակ կրելու։ Հայաստանում արդեն 7 տարի իրականացվում է նման բուժում։

Այդ խմբին կարելի է դասել նաեւ կարճատեսությունը, որը նախկինում   համարում էին անբուժելի, անընդհատ զարգացող եւ խորացող հիվանդություն. որը կարելի է փոխհատուցել միայն ակնոցի եւ ոսպնյակի օգնությամբ։ Ներկայումս կարճատեսությունը կարելի է գրեթե 100 տոկոսով վերացնել վիրաբուժական եղանակով՝ մարդուն վերադարձնելով նորմալ տեսողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է