• Latest news

Աչքերի չորություն. արդյոք դա վտանգավոր է եւ ինչպես պայքարել դրա դեմ

8 հոկտեմբերի, 2015  01:48

Դեռեւս 15-20 տարի առաջ ոչ ոք չէր լսել «աչքերի չորություն» երեւույթի մասին։ Ներկայումս շատ են այն հիվանդները, որոնք նման խնդրով դիմում են ակնաբույժի։ Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքերի չորությունը։ Որքանո՞վ է վտանգավոր։ Այս մասին NEWS.am Medicine-ի հարցերին պատասխանել է ակնաբույժ եւ միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։

Աչքերի չորության համախտանիշի առկայության դեպքում աչքերի խոնավությունն ասես պակասում է, ինչի հետեւանքով մարդու մոտ առաջանում է աչքերում կողմնակի ինչ-որ բան ունենալու զգացողություն՝ կարմրություն, քոր, լարվածություն, գլխացավ եւ այլ՝ պակաս տհաճ ախտանիշներ։

Աչքերի չորության հիմնական պատճառը մեր կենսակերպն է եւ մեզ շրջապատող աշխարհը։ Համակարգչի մոնիտորը նպաստում է աչքերի չորության զարգացմանը, որովհետը մարդը, նայելով մոնիտորին, երկար ժամանակ չի թարթում։ Աչքերը «չորացնում են» նաեւ օդորակիչները, մեքենաների ջեռուցման սարքերը եւ մեզ շրջապատող, առաջին հայացքից անվնաս իրերը։

Աչքերի չորությունն ինքնին, ինչպես նշում է Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը, առանձնապես վտանգավոր չէ (իհարկե կարող է այլ՝ խրոնիկական հիվանդությունների ախտանշան լինել, ինչպես նաեւ կարող է վատացնել կարճատեսների տեսողությունը), եւ դրա դեմ կարելի է պայքարել աչքերի համար պարզ վարժությունների եւ դեղամիջոցների, այսպես կոչված՝ արհեստական արցունքների օգնությամբ։ Իհարկե ցանկալի է, որ մասնագետն ընտրի դեղամիջոցները, ընդ որում նախընտրությունը պետք է տալ կոնսերվանտներ չպարունակող կաթիլներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել