• Latest news

Կղանքով պատիճները հաջողությամբ բուժում են աղիքային ինֆեկցիաները

9 հոկտեմբերի, 2015  10:38

Առողջ ու ոչ ազգակցական դոնորներից վերցված կղանքի սառեցված կախույթ պարունակող պատիճները  կարող են դառնալ աղիքային ինֆեկցիաների՝ այդ թվում Clostridium difficile մանրէաբանական վարակի բուժման արդյունավետ մեթոդ: Այս մասին հայտնում են Հռոմի Ջեմելի համալսարանական հիվանդանոցի մասնագետները:

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատիճները լավ են յուրացվում ու հիվանդների 90 տոկոսին արդյունավետորեն բուժում են Clostridium difficile վարակի հետեւանքով սկսված լուծից: Clostridium difficile-ը բակտերիալ ինֆեկցիայի տեսակ է, որը ուժեղ լուծ է առաջացնում, աղիքների բորոբոքում ու բջիջների մահ: Մասնագետների խոսքով նոր թերապիան կարող է ժամանակի ընթացքում դուրս մղել հակաբիոտիկներին:

Clostridium difficile ինֆեկցիայի ռեցիդիվի հետեւանքները կարող են շատ լուրջ լինել ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ, բայց կղանքով պատիճները կարող են վերականգնել առողջ աղիքային ֆլորան ու ազատել տհաճ ախտանիշներից, դառնալով բուժման հոյակապ տարբերակ այն հիվանդների համար, որոնց չի հաջողվել  բուժվել հակաբիոտիկներով, կամ որոնք հիվանդության լուրջ ու բազմակի ռեցիդիվներ են ունեցել, նշում է «Վեստնիկ զդորովյան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է