• Latest news

Ինչո՞ւ են փղերն ավելի հազվադեպ հիվանդանում քաղցկեղով, քան մարդիկ

11 հոկտեմբերի, 2015  15:27

Փղերը քաղցկեղով ավելի հազվադեպ են հիվանանում, քան մարդիկ, չնայած նրանց մարմիններում բջիջների քանակն անհամեմատ ավելի շատ է։ Տարիներ շարունակ գիտնականները չէին կարողանում հասկանալ դրա պատճառը, բայց հիմա նրանք կարծես գտել են բացատրությունը, որն ապագայում գուցե կօգնի գտնել նաեւ մարդկանց քաղցկեղից պաշտպանելու միջոց։

Պարզվում է, որ մարդու բջիջներում՝ քաղցկեղը ճնշող «p53» գենի միայն մեկական պատճեն կա։ Իսկ փղերի բջիջներում այդ գենի 20 –ական պատճեն կա։  «p53» գենն օգնում է վերականգնել վնասված բջիջները կամ ոչնչացնել դրանք, եթե քաղցկեղի վերածվելու վտանգ կա։ Դա իհարկե առայժմ չի ապացուցում, որ հենց այդ գենի պատճեներն են փղերին պաշտպանում քաղցկեղից, բայց եթե ապագայում մյուս հետազոտություններն էլ հաստատեն այս ենթադրությունը, ապա գիտնականները կփորձեն ստեղծել դեղորայք, որը նույն ազդեցությունը կունենա օրգանիզմի վրա։

Մանկական քաղցկեղի մասնագետ Ջոշուա Շիֆմանը՝ Յուտայի համալսարանից, սկսել էր այդ հետազոտությունը մի քանի տարի առաջ, երբ դասախոսություններից մեկում լսել էր այն մասին, որ որոշ մեծ կենդանիներ քաղցկեղով ավելի հազվադեպ են հիվանդանում, քան մարդիկ։ Դասախոսն այդ ժամանակ հիշել էր, որ փղերի բջիջներում  կարծես «p53» գենի հավելյալ պատճեներ կան։ Շիֆմանը հիշել էր, որ իր հիվանդների շարքում կան Լի Ֆրաումենի ախտանիշով երեխաներ, որոնց մոտ «p53» գեները  լիարժեք չեն, հետեւաբար քաղցկեղի հավանականությունը բարձր է։ Այդ ամենն էլ հենց ստիպել է, որ գիտնականն սկսի ուսումնասիրել այդ գենը ու փղերի արյունը։

Թիմերից մեկը, ուումնասիրելով փղերի արյունը, համոզվել է, որ նրանց մոտ իրոք վերոնշյալ գենի հավելյալ պատճեներ կան։ Երկրորդ թիմը ստուգել է շատ այլ կենդանիների արյան նմուշներ ու բացահայտել է այդ գենի միայն մեկ պատճեն։

Նաեւ գիտնականներն ստուգել են, թե փղի բջիջներն ինչպես են արձագանքում ճառագայթմանը ու արդյոք այդ արձագանքը տարբերվում է նրանից, ինչ կատարվում է առողջ մարդկանց եւ Լի Ֆրաումենի ախտանիշով մարդկանց բջիջներում։ Պարզվում է, որ ճառագայթման ազդեցության տակ փղի բջիջները կրկնակի հաճախ են ինքնաոչնչանում, քան առողջ մարդկանց բջիջները ու 5 անգամ հաճախ՝ քան Լի Ֆրաումենի ախտանիշով մարդկանց բջիջները։ Իսկ եթե քաղցկեղածին նյութերի ազդեցության տակ բջիջները չեն վերականգնվում կամ էլ չեն ինքնաոչնչանում, ապա դրանցում կարող է քաղցկեղ զարգանալ։

Այս հետազոտության մասին հայտնում է American Medical Association ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել