• Latest news

Վիագրայի պահանջարկի նվազումը պայմանավորված է ռուսաստանցիների պոտենցիայի մեծացմամբ. Օնիշչենկո

12 հոկտեմբերի, 2015  19:45

Ռուսաստանում վիագրայի պահանջարկի նվազումը ռուսաստանցիների պոտենցիայի ավելացման մասին է վկայում, պնդում է վարչապետի օգնական, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն։ Նա նման կարծիք է հայտնել РСН-ի եթերում՝ մեկնաբանելով «Իզվեստիա» պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները, որի համաձայն, վիագրայի եւ պոտենցիայի այլ խթանիչների նկատմամբ պահանջարկը նվազել է  6%-ով։

«Ուղղակի հասարակությունն առանց արհեստական խթանիչների վերադառնում է իր գլխավոր գործառույթի նորմային վիճակին՝ այն գործառույթի, հանուն որի մարդիկ աշխարհ են եկել՝ սերնդարտադրության գործառույթի», - հայտարարել է Օնիշչենկոն։

Նրա կարծիքով, վիագրայի պահանջարկի նվազումը չի կարելի կապել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետ, որովհետեւ դրանք երկու անկախ մեծություններ են։ 

«Երբ տղամարդկանց եւ այլ բարձրագույն պրիմատների մոտ սթրես է առաջանում, ակտիվանում է նաեւ բազմացման գործառույթը», - ասել է Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկը։

Պարբերականը փորձագետներին վկայակոչելով պնդել էր, որ պոտենցիան խթանող դեղամիջոցների հանդեպ պահանջարկի նվազումը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով եւ տղամարդկանց ձգտմամբ՝ ավելի շատ մտածել ընտանիքի եւ կենսական խնդիրների մասին, քան սեքսի։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում վիագրայի հանդեպ պահանջարկի նվազումից բացի, նվազել է նաեւ հակաբեղմնավորիչ դեղահաբերի (4,5%) եւ պահպանակների (6%) նկատմամբ պահանջարկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել