• Latest news

Առողջական 6 խնդիր, որոնց կարող է հանգեցնել չափից շատ ուտելը

5 նոյեմբերի, 2015  01:41

Ոմանք մտածում են, որ հերիք է շաբաթվա ընթացքում ճիշտ սնվել, իսկ հանգստյան օրերին կարելի է նաեւ շատ ուտել։  Նման կարծիքի հետ մասնագետները համամիտ չեն։  Ընտանեկան բժիշկ Դեյո Ֆամբուոնին պնդում է, որ մեկ անգամ չափից շատ ուտելուց սարսափելի բան չի պատահի, բայց եթե չափից շատ ուտելը սովորություն է դառնում եւ կրկնվում ամեն շաբաթ, դա կարող է լուրջ  վնաս հասցնել մարդուն։ 

Ահա մի քանի խնդիր, որոնք կարող են առաջանալ կանոնավոր շատակերության հետեւանքով 

1. Փքվածություն

Ուտելիքի մեծ քանակությունը նախ եւ առաջ հանգեցնում է փքվածության եւ տհաճ զգացողությունների։ Լիքը լցված ստամոքսն իր հերթին ճնշում է գործադրում այլ օրգանների վրա, թոքերին ասես տեղը չի հերիքում նոերմալ շնչելու համար, եւ մարդուն սկսում է թվալ, որ իր օդը չի հերիքում։  

2. Այրոցներ

Եթե ստամոքսը լցվում է,  կերակրափողի ներքին հատվածում սեղմամկանը կարող է բացվել ավելորդ ճնշման հետեւանքով։ Սեղմամկանը ինքնատիպ կողպեք է, որը սննդին թույլ չի տալիս   «հետ վերադառնալ»։ Երբ այն .բացվում է, կերակրափողում եւ նույնիսկ կոկորդում այրման զգացողություն է առաջանում։   Ոմանք բերանում սննդի կամ հեղուկի մնացորդներ են զգում։ Եթե դա հաճախ կրկնվի, կարող է վերածվել բուլիմիայի ձեւերից մեկի եւ վնաս հասցնել ատամներին, լնդերին, ծնոտներին։  

3. Հորմոնալ փոփոխություններ 

Չափից շատ ուտելը կարող է ազդել ոչ միայն ձվարաններում սինթեզվող հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն), «քաղցի» հորմոնների (գրելին եւ լեպտին) եւ  «սթրեսի» հորմոնների (կորտիզոլ), այլեւ ինսուլին-հորմոնի մակարդակի վրա, որը կարգավորում է սննդամթերքից շաքարի յուրացումը։ 

Չափից շատ ուտելու պատճառով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը  վեր է ցատկում, ինչը ինսուլինի մակարդակի կտրուկ բարձրացում է առաջ բերում, ինչից հետո ավելորդ շաքարը ճարպի է վերածվում եւ պահպանվում է օրգանիզմում։ Ապագայում դա կարող է ճարպակալության եւ շաքարախտի հանգեցնել։ 

4. Ավելորդ քաշ

Ինչպես եւ պետք էր սպասել, չափից շատ ուտելը իր հետքն է թողնում նաեւ մարդու քաշի վրա, մանավանդ որ սովորաբար մարդիկ չափից շատ ուտում են «վնասակար» մթերքներ, որոնք սննդային ոչ մի արժեք չունեն։   

Եթե ուզում եք նիհարել կամ պահպանել ձեր քաշը, պետք է ամեն օր ճիշտ սնվել, գիտակցաբար եւ կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական վարժություններով։ 

5. Սննդանյութի պակաս

Օրգանիզմը սննդամթերքից ստանում է իրեն անհրաժեշտ վիտամիններ, սպիտակուցներ եւ այլ սննդանյութեր։  Եթե մարդը շատ սննդամթերք ուտի, որը օգտակար ոչինչ չի պարունակում, նրա օրգանիզմում սննդանյութի նույնպիսի պ ակաս կլինի, որքան քիչ ուտող մարդկանց մոտ է։ 

6. Տագնապահարություն եւ վատ տրամադրություն

Չափից շատ ուտելը մեղքի զգացողություն է առաջ բերում, վատացնում է տրամադրությունը եւ ստիպում է տագնապ եւ անհանգստություն զգալ։  Այդ ամենը բացասաբար է ազդում կյանքի մակարդակի վրա եւ շատ անցանկալի խնդիրներ է առաջ բերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել