• Latest news

Նոր թեստի միջոցով կինը կարող է իմանալ իր ձվաբջիջների պաշարի սպառվելու մասին

23 նոյեմբերի, 2015  15:44

Ամերիկացի մասնագետների մշակած նոր թեստը կօգնի անպտղության դեմ պայքարում. դրա օգնությամբ կինը կկարողանա իմանալ՝ արդյոք ձվաբջիջների իր պաշարը սպառվում է:

Թեստը մշակել է Նյու Յորքի մարդու վերարտադրողականության կենտրոնը: Մասնագետների խոսքով, կանանց 10 տոկոսն ունենում է ձվարանների վաղաժամ սպառման ապխտանիշ, որի դեպքում ձվաբջիջները քանակը օրգանիզմում կրճատվում է:

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց օրգանիզմն ամբողջ կյանքում նոր սերմնաբջիջներ է արտադրում, կանայք լույս աշխարհ են գալիս այն բոլոր ձվաբջիջներով, որոնք երբեւէ ունենալու են: Դրանց քանակը նվազում է ժամանակի ընթացքում քանի դեռ լրիվ չի սպառվում դաշտանադադարի պատճառով: Սակայն ձվարանների վաղաժամ հյուծման ախտանշան ունեցողների մոտ այս պրոցեսը շատ ավելի արագ է կատարվում, դրա համար էլ նրանց դեպքում հղիության հետաձգելը վտանգավոր է, քանի որ մինչ այդ կինն արդեն կարող է անպտուղ դառնալ:

Նոր թեստի շնորհիվ հնարավոր է հետեւել հորմոնային փոփոխություններին ու գենետիկ արատներին, որոնք կնոջը մեծ ռիսկի են ենթարկում: Ենթադրվում է, որ այս թեստը հատկապես օգտակար կլինի 18-35 տարեկան կանանց ու աղջիկների՝ նաեւ նրանց համար, ովքեր բարձր ռիսկի խմբում են: Նման կանանց խորհուրդ է տրվում ավելի շուտ մայրանալ կամ էլ սառեցնել ձվաբջիջները, որպեսզի հետագայում օգտագործեն դրանք արտամարմնային բեղմնավորման բուժակարգի համար:

Այդ թեստի արժեքը մոտավորապես 100 դոլար է, ու առայժմ այն արվում է միայն ամերիկյան կլինիկաներում: Շատ շուտով այն կարվի նաեւ Եվրոպայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել