• Latest news

Երեւանում դեկտեմբերի 3-ին բացվելու է մշակույթի պալատ կույրերի ու հաշմանդամների համար

26 նոյեմբերի, 2015  17:27

Երեւանում դեկտեմբերի 3-ին բացվելու է Հայաստանի «Կույրերի միության» մշակույթի պալատը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է մշակույթի պալատի ղեկավար Յուրի Ավետիսյանը, այդ կազմակերպությունը մի շարք անվճար ծառայություններ կառաջարկի թույլ տեսողությամբ ու հաշմանդամության այլ տեսակներով մարդկանց ու կօգնի լուծել նրանց խնդիրներից շատերը:

Իսկ ի՞նչ ծառայություններ են հասանելի լինելու նոր մշակույթի պալատում:

Առաջին հերթին, ինչպես նշեց Յուրի Ավետիսյանը, կույր ու հաշմանդամ մարդիկ կկարողանան օգտվել վերականգնողական ծառայություններից, որոնք կօգնեն, որ նրանք կամ պահպանեն ունեցած տեսողությունը, կամ էլ հարմարվեն իրավիճակին:

Կլինեն նաեւ մարզական խմբակներ, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան զբաղվել իրենց համար մատչելի մարզաձեւերով ՝ շախմատ խաղալ, վազել, մարզվել ու նույնիսկ թենիս խաղալ (կույրերին կսովորեցնեն թենիս խաղալ լսողության օգնությամբ):

Մշակույթի պալատում կլինեն նաեւ դրամատիկ խմբակներ, բեմական խոսքի դասընթացներ, երաժշտական գործիքների ու վոկալի պարապմունքներ: Հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան երաժշտական կոլեկտիվներ ստեղծել, ելույթ ունենալ. նրանք նույնիսկ սեփական ձայնագրման ստուդիա կունենան, որտեղ կկարողանան ձայնասկավառակներ ձայնագրել: Յուրի Ավետիսյանը հիշեցրեց, որ նշանավոր երգիչների շարքերում կան նաեւ կույրեր, ու տեսողության բացակայությունը նրանց ամենեւին չի խանգարում: Բացառված չէ, որ նմանատիպ տաղանդներ կան նաեւ Հայաստանում ՝ պետք է նրանց պարզապես իրենց բացահայտելու հնարավորություն տալ:

Պալատի ինտերնետային կենտրոնում թույլ տեսողությամբ մարդիկ կսովորեն հատուկ ծրագրերի օգնությամբ օգտվել համակարգչից:

Բոլոր խմբակներին ու պարապմունքներին մասնակցությունն անվճար կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Պարապմունքներին կարող են միանալ նաեւ այն մարդիկ, որոնք որեւէ առողջական խնդիր չունեն, նրանք կարող են որոշակի գումար վճարել, որը կհատկացվի պալատի զարգացմանը:

Մշակույթի պալատում կույր ու թույլ տեսնող մարդիկ կկարողանան սովորել նաեւ ճաշ պատրաստել ( հատուկ խոհանոցում), լվացք անել ու այլ հմտություններ, որոնք կօգնեն, որ նրանք ինքնուրույն ապրեն ու իրենց մասին հոգ տանել:

Մշակույթի պալատը, ինչպես նշեց Յուրի Ավետիսյանը, վերանորոգվել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ու Արա Աբրահամյանի շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել