• Latest news

Որտե՞ղ կարելի է հեշտությամբ վարակվել

17 փետրվարի, 2014  17:42

Այս ամիս ամերկիյան երկու զբոսանավ կրճատել են իրենց ծով ելներու թիվը՝ նավում հիվանդությունների բռնկումների պատճառով: Բայց ափին եւս կան միկրոբների «թեժ կետեր», որոնց կարելի է բախվել: Fox News-ը բերում է այդ կետերի ցանկը.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ

Թիվ 1 օջախ՝ ձեր աշխատասեղանը

Օֆիսային սեղանների վրա 100 անգամ ավելի շատ բակտերիա կա, քան նույն օֆիսային շենքի զուգարանակոնքերի վրա, պնդում են Արիզոնայի համալսարանի աշխատակիցները: Օրը մեկ անգամ Ձեր հեռախոսը, ստեղնաշարը, մոնիտորը և սեղանի մակերեսը սրբեք ախտահանիչ միջոցով, ասում է բժիշկ, համաճարակաբան Լոլա Սթամմը՝ Չապել-Հիլլի Հյուսիսային Քարոլինայի համալսարանից: Եվ ավելի լավ է համակարգչի դիմաց չսնվել. սննդի մնացորդները նպաստում են միկրոբների բազմացմանը:

Թիվ 2 օջախ՝ աշխատասենյակի ընդհանուր սառնարանի դուռը

Ամերիկյան դիետիկ ասոցիացիայի կատարած հետազոտության արդյունքներով՝ աշխատավայրերի սառնարանների 44%-ը մաքրվում է ամիսը մեկ անգամ, իսկ 22%-ը՝տարին մեկ անգամ:

Պարզապես ուտելուց առաջ լավ լվացեք ձեռքերը:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐ

Թիվ 1 օջախ՝ լվացարանը

Քոլորադոյի համալսարանի աշխատակիցները 19 խումբ բակտերիաներ են հայտնաբերել լվացարանակոնքերի վրա, այդ թվում՝ոսկեգույն ստաֆիլոկոկ:

Թիվ 2 օջախ՝ ձեռքի չորացուցիչները

Ձեռքի չորացուցիչը մաշկի վրայի բակտերիաների թիվը կարող է ավելացնել 45%-ով, ասված է Կիրառական մանրէաբանության ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Թղթե սրբիչներ օգտագործեք ձեռքերը չորացնելու համար, դուրս գալուց զուգարանի դուռը դրանով բացեք:

ԲԱՆԿ

Թիվ 1 օջախ՝ բանկոմատ

Բանկոմատի վրայի ամեն կոճակի վրա կա միջինում 1200 մանրէ, այդ թվում՝ E.coli եւ մրսածության ու գրիպի բակտերիաներ, հայտնում են Արիզոնայի համալսարանի հետազոտողները:

Թիվ 2 օջախ՝ Փող

Ըստ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների՝ ամեն թղթադրամի վրա կա միջինում 26 000 բակտերիա: Ավտոմեքենայում ձեռքերի համար ախտահանող միջոց պահեք եւ ձեռքերը դրանով մաքրեք բանկից դուրս գալուց հետո:

ՄԹԵՐԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ

Թիվ 1 օջախ՝ սայլակ

Բացի այլ գնորդներից և երեխաներից՝ զամբյուղում միկրոբներ կարող են հայտնվել հում մսից, ասում է Սթամմը: Նախքան միսը զամբյուղը դնելը այն դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Թիվ 2 օջախ՝ գնումների համար բազմակի օգտագործման պայուսակներ

Արիզոնայի համալսարանի մեկ այլ հետազոտության տվյալներով՝ գնորդների 90%-ն այդ պայուսակները պարբերաբար չի լվանում: Հետազոտողները գրեթե ամեն բազմակի օգտագործման պայուսակում աղիքային ցուպիկներ եւ E.coli են հայտնաբերել, որոնց աղբյուրը եղել է հում միսը: Բազմակի օգտագործելուց հետո պայուսակը լվացեք ձեռքով կամ լվացքի մեքենայով, առանձին տոպրակներ վերցրեք մսի եւ բանջարեղենի համար, որպեսզի խուսափեք խաչաձեւ աղտոտումից:

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Թիվ 1 օջախ՝ հեռուստացույցի հեռակառավարման վահանակը եւ անջատիչները

Հյուսթոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սրանք հյուրանոցի համարներում երկու ամենակեղտոտ իրերն են: Ձեզ մոտ Ձեր անձնական անձեռոցիկներն ունեցեք՝ մաքրելու համար այն մակերեւույթները, որոնց Դուք ամեն օր դիպչում եք:

Թիվ 2 օջախ՝ սպասուհու սանիտարական սայլակ

Դրանք վարակը հյուրանոցային մի համարից տանում են ուրիշ համար: Ուստի եթե Դուք այնտեղ մի քանի օր եք մնալու, կախեք «Չանհանգստացնել» ցուցանակը, որպեսզի կանխեք միկրոբների ներթափանցումն այլ համարներից Ձեր համար:

ՖԻԹՆԵՍԻ ԴԱՀԼԻՃ

Թիվ 1 օջախ՝ մարմնամարզական սարքավորումները

Սպորտային բժշկության կլինիկական ամսագրում հրապարակված հոդվածում ասված է, որ գիտնականները սպորտդահլիճի սարքավորումների 63%-ի վրա գրիպի վիրուսներ են հայտնաբերել: Հետազոտողները նաեւ պարզել են, որ աղտոտված է եղել ծանրության բարձրացման համար նախատեսված սարքավորումների 73%-ը, աերոբիկայինը՝ 51 %: Ձեզ հետ վերցրեք Ձեր անձնական ախտահանող միջոցը ձեռքերի համար, որպեսզի այն օգտագործեք մարզումների դադարների ժամանակ:

Թիվ 2 օջախ՝ Ծանրության բարձրացման ձեռնոցներ

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ սարքավորումների վրա հայտնաբերված ստաֆիլոկոկի բակտերիաները կպչում են պոլիէսթերին, որից պատրաստվում է ձեռնոցների մեծ մասը: Աշխատեք առանց ձեռնոցի մարզվել, այդպիսով ոչ միայն կխուսափեք միկրոբներից, այլեւ կամրացնեք ձեռքերն ու նախաբազուկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել