• Latest news

Փաստեր եւ հորինվածքներ մեր մաշկի մասին

21 փետրվարի, 2014  12:55

Մաշկի խնամքի վերաբերյալ որոշ մոլորություններ փոխանցվում են սերնդեսերունդ, բայց բժիշկների (եւ երկար տարիների ուսումնասիրությունների) օգնությամբ իրականությունը հնարավոր է տարբերել հորինվածքներից։

1. Բյուրեղապակու նման մաքուր մաշկ՝ ճիշտ մոտեցում

Դեմքն օրական երկու անգամից հաճախ, այն էլ՝ օճառով լվանալը մաշկը կդարձնի թմբուկի նման կոշտ եւ կարող է հանգեցնել վնասվածքների, ասում է մաշկաբան Շերիլ Քարչերը Նյու Յորքից:

Դրա փոխարեն՝ օգտագործեք գլյուկոզայի կամ կոկոսի յուղի հիմքով նուրբ լվացող միջոցներ: Դրանք կարող են մաքրել դիմահարդարումը՝ միաժամանակ պահպանելով մաշկի էլաստիկությունը:

2. Բոտոքսը կարող է կանխել կնճիռները

Տեսականորեն՝ այո: Բայց ոչ մի երկարատեւ հետազոտություն չի հաստատում այս պնդումը:

Մաշկաբան Քարին Գրոսսմանը խորհուրդ է տալիս բոտոքսով բուժումը սկսել առաջին կնճիռների  ի հայտ գալուց ոչ շուտ, այսինքն՝ մոտավորապես 30-ից հետո:

3. Յուղոտ մաշկի վրա չեն լինում այնքան կնճիռներ, որքան չորի վրա

Հետազոտությունը վերջնական չէ, բայց այս ենթադրությունը, կարծես, անիմաստ չէ: Օսթինից՝ Տեքսաս նահանգ, թերապեւտ Ռութի Հարփերն այս երեւույթը կապում է հորմոնների հետ:

Բայց սա չի նշանակում, որ յուղոտ մաշկն ընդհանրապես չի ծերանում: Այնպիսի գործոնները, ինչպիսիք են՝ ծխելը եւ արեւը, արագացնում են ծերացման գործընթացը եւ կնճիռներ են առաջացնում՝ անկախ մաշկի տիպից:

4. Անառողջ սննդի հետեւանքով շտիկներ (ուգրի) են առաջանում

«Մինչ օրս ոչ մի հետազոտություն ուղիղ կապ չի գտել արագ սննդի եւ պզուկների կամ շտիկացանի առաջացման միջեւ»,- ասում է մաշկաբան Դեւիդ Բանքը Մաունթ Քիսքոյից՝ Նյու Յորք:

Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ իտալացի հետազոտողները պարզել են, որ շաբաթը 3 բաժակից ավել սովորական կամ անյուղ կաթ օգտագործելը կարող է մեծացնել շտիկների առաջացման վտանգը պզուկների նախահակում ունեցողների մոտ:

Հարփերը խորհուրդ է տալիս սահմանափակել այդ մթերքները կամ դրանք հավասարակշռել այն սննդամթերքներով եւ ըմպելիքներով, որոնք հակաբորբոքային նյութեր են պարունակում, ինչպիսիք են՝ կանաչ թեյը, բրոկոլին եւ օմեգա-3 ճարպային թթուներով հարուստ ձկները, ինչը 32%-ով նվազեցնում է շտիկների առաջացման ռիսկը, եթե դրանք օգտագործել գոնե շաբաթը մեկ անգամ:

5. Առավել լավ արդյունքի հասնելու համար օգտագործեք մաշկի խնամքի նույն ապրանքանիշի միջոցներ

Պարտադիր չէ, ասում է Բանքսը. «Իրականում սա մարքեթինգային խելացի քայլ է»:

6. Հնարավոր է ազատվել ցելյուլիտից

«Ոչ, ցելյուլիտն ընդմիշտ է լինում»,- ասում է մաշկաբան Հովարդ Սոբելը Նյու Յորքից:

Ամինոֆիլին պարունակող հատուկ քսուկները եւ մերսումները կարող են լավացնել մաշկի տեսքը, բայց լավագույն դեպքում՝ ընդամենը մի քանի ամսով:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել