• Latest news

Գրիչ-մանրադիտակը կհեշտացնի ուղեղի վիրահատությունները

30 հունվարի, 2016  12:05

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները մի շարք այլ հետազոտական կազմակերպություններից գործընկերների հետ միասին կոմպակտ մանրադիտակ են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է արագ եւ որակյալ պատկերներ ստանալ: Նոր մանրադիտակը, որը նման է գրչի, կարող է շատ օգտակար լինել օնկովիրաբույժների եւ նեյրովիրաբույժների համար. դրա օգնությամբ նրանք, օրինակ, կարող են ուղեղի հյուսվածքների մանրադիտակային հետազոտություն իրականացնել հենց վիրահատարանում եւ ուռուցքային հյուսվածքները տարբերել առողջներից: Դա թույլ կտա հեռացնել ուռուցքային հյուսվածքների առավելագույն քանակություն, առանց վնասելու ուղեղի առողջ հատվածները:

Բժիշկ Ջոնաթան Լյուն բացատրել է, որ մանրադիտակը զինված է պատկերի կայունացման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակի պատկերներ ստանալ: Բացի այդ,  հնարավոր է մոտեցնել պատկերը եւ մանրամասնորեն ուսումնասիրել հյուսվածքները: Դա կարող է զգալիորեն հեշտացնել նեյրովիրաբույժների աշխատանքը:  

Հեղինակները հույս ունեն, որ իրենց կհաջողվի արդեն եկող տարի գործնականում փորձարկել մանրադիտակի աշխատանքը: Եթե փորձարկումները հաջող անցնեն, եւս մի քանի տարուց սարքը կսկսի օգտագործվել կլինիկական պրակտիկայում:  Բացառված չէ, որ նոր մանրադիտակը օգտակար կլինի ոչ միայն ուռուցքաբաններին, այլեւս ատամնաբույժներին, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների բժիշկների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել