Վաշինգթոնի համալսարանի գիտնականները մի շարք այլ հետազոտական կազմակերպություններից գործընկերների հետ միասին կոմպակտ մանրադիտակ են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է արագ եւ որակյալ պատկերներ ստանալ: Նոր մանրադիտակը, որը նման է գրչի, կարող է շատ օգտակար լինել օնկովիրաբույժների եւ նեյրովիրաբույժների համար. դրա օգնությամբ նրանք, օրինակ, կարող են ուղեղի հյուսվածքների մանրադիտակային հետազոտություն իրականացնել հենց վիրահատարանում եւ ուռուցքային հյուսվածքները տարբերել առողջներից: Դա թույլ կտա հեռացնել ուռուցքային հյուսվածքների առավելագույն քանակություն, առանց վնասելու ուղեղի առողջ հատվածները:
Բժիշկ Ջոնաթան Լյուն բացատրել է, որ մանրադիտակը զինված է պատկերի կայունացման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակի պատկերներ ստանալ: Բացի այդ, հնարավոր է մոտեցնել պատկերը եւ մանրամասնորեն ուսումնասիրել հյուսվածքները: Դա կարող է զգալիորեն հեշտացնել նեյրովիրաբույժների աշխատանքը:
Հեղինակները հույս ունեն, որ իրենց կհաջողվի արդեն եկող տարի գործնականում փորձարկել մանրադիտակի աշխատանքը: Եթե փորձարկումները հաջող անցնեն, եւս մի քանի տարուց սարքը կսկսի օգտագործվել կլինիկական պրակտիկայում: Բացառված չէ, որ նոր մանրադիտակը օգտակար կլինի ոչ միայն ուռուցքաբաններին, այլեւս ատամնաբույժներին, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների բժիշկների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր