• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման դեպք

3 փետրվարի, 2016  10:41

Ամերիկյան Թեքսաս նահանգում մասնագետներն առաջին ագամ գրանցել են մարդուց մարդ՝ սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման դեպք : Ավելի վաղ համարվում էր, որ վիրուսը փոխանցվում է միայն մոծակների խայթոցով:

Թեքսասի մայրաքաղաք Դալլասի շրջանային դեպարտամենտը հայտնել է, որ հիվանդը, որն այս վիրուսով վարակվել էր սեռական ճանապարհով, անձամբ չի եղել Հարավային Ամերիկայի երկրներում, բայց սեռական հարաբերություններ է ունեցել մի մարդու հետ, որը վերջերս էր Վելեսուելա մեկնել ու այնտեղ վարակվել Զիկա տենդով:

Թեքսասի առողջապահական դեպարտամենտի ներկայացուցիչները հայտնել են, որ այդ դեպքի բոլոր մանրամասները դեռ ճշտվում են, սակայն սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման հավանականությունը բացառված չէ: Մասնագետները նաեւ հիշեցնում են, որ բժշկական գրականության մեջ նկարագրված է դեպք, երբ վիրուսը հայտնաբերվել է տղամարդու սերմնաբջիջում: Colorado State University համալսարանից միջատների հարցերով փորձագետ Բրայան Ֆոյը նույնպես վստահեցնում էր, որ 2008 թ՝ Սենեգալ կատարած իր ճամփորդության ընթացքում Զիկա վիրուսով է վարակվել ու վերադառնալով տուն՝ վարակել նաեւ իր կնոջը:

Թեքսաս նահանգում ավելի վաղ հայտնաբերվել էին Զիկա վիրուսով յոթ վարակվածներ, սակայն նրանք բոլորը արտասահմանում էին վարակվել: ԱՄՆ տարածքում հիվանդացության առաջին դեպքերը գրանցվել էին հունվարի վերջին:

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերել են Ուգանդայում 1947 թ, իսկ 2015 թ այն Աֆրիկայից ու Ասիայից Հարավային Ամերիկա էր հասել, որից հետո շատ արագ տարածվել էր մայրցամաքում: Վարակի փոխանցումը կատարվում է մոծակների խայթոցների միջոցով: Մինչեւ վերջերս համարվում էր, որ վիրուսը վտանգավոր չէ մարդու համար, սակայն պարզվել է, որ այն ծայրաստիճան վտանգավոր է հղի կանանց համար ու պտղի մոտ միկրոցեֆալիայի ( ուղեղի ու գանգի չափերի բնածին փոքրացում, որը մտավոր հետամնացության պատճառ է դառնում) զարգացման պատճառ է դառանում:

Հիշեցնենք նաեւ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է, որ Զիկա տենդի արագ տարածվող վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է ու արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել