LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո դրանք համեմատել բնօրինակների հետ (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկենական անալիզից հետո հնարավոր կլինի տեսնել` ձեր դիմաց իսկական դեղ է դրված, թե ոչ:
«Մենք հույս ունենք, որ այս սարքը մարդկանց կօգնի ազատվել այն վախից, թե իրենք կեղծ դեղամիջոց են օգտագործում, որը կարող է ոչ միայն հաղթահարել հիվանդությունը, այլեւ վնասել օրգանիզմին», - ասել է Stratio-ի համահիմնադիր Լեսլի Գրոֆաուսը:
Սարքը սմարթֆոնի կրելի մարտկոցի տեսք ունի եւ դրան է միանում USB-ի լարով: LinkSquare-ից լույսի ճառագայթ է ընկնում դեղահաբի վրա, որն արտացոլում է այն, իսկ հատուկ տվիչը որսում է պատկերը եւ որոշում` դա իսկական է, թե կեղծված:
Սպեկտրոմետրը փորձարկել են վիագրայի վրա: Սարքը սկանավորել է արտաքինից երեք միանման դեղահաբ եւ անսխալ պարզել է, թե որոնք են երկու կեղծ օրինակը` արդյունքները ցուցադրելով սմարթֆոնի դիսփլեյի վրա:
[13:48:46] Nune Abrahamyan: Ընկերությունը նախատեսել է նորույթը վաճառքի հանել այս տարվա վերջին` 199 դոլարով: Իսկ առայժմ մշակողները LinkSquare-ը փորձարկում են այլ ապրանքների վրա, որոնք հնարավոր է կեղծել (օրինակ` սննդամթերքը): Հետազոտողները դեռ պիտի ստեղծեն նաեւ դեղամիջոցների լայն բազա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր