• Latest news

Նույնիսկ Զիկա վիրուսի պարագայում կաթոլիկ եկեղեցին արգելում է պաշտպանվել եւ ընդհատել հղիությունը

5 փետրվարի, 2016  16:27

Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցին կանանց կտրականապես արգելում է ընդհատել հղիությունը եւ հղիությունից պաշտպանվել, չնայած նույնիսկ երկրում մոլեգնող Զիկա վիրուսին, որը սպառնում է հղի կանանց եւ նրանց երեխաների առողջությանը: 

Վերապատվելի Լուչանո Բրիտոն, որը Օլինդայի եւ Ռեսիֆիի կաթոլիկական թեմի ներկայացուցիչն է, պնդում է, որ Զիկա վիրուսը բոլորովին էլ առիթ չէ հակաբեղմնավորիչների դիմելու: 

«Ոչինչ չի կարող արդարացնել հղիության ընդհատումը: Միայն այն, որ պտուղը կարող է միկրոցեֆալիա ունենալ, չի կարող մեզ ստիպել փոխելու կանոնները», - ասել է նա:

Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, հակաբեղմնավորման միակ ընդունելի մեթոդն այսպես կոչված  «բնականն» է, այսինքն ընտանիքի պլանավորման օրացուցային մեթոդը, որի համաձայն առաջարկվում է սեռական հարաբերություն ունենալ այն օրերին, երբ բեղմնավորման հավանականությունը ցածր է: Այդ մեթոդի արդյունավետությունն ընդամենը 25 տոկոս է:

Վերապատվելի հայր Ֆրենկ Պավոնեն` աբորտների դեմ հանդես եկող   Priests for Life խմբի ղեկավարներից մեկը, եւս նշել է, որ կաթոլիկները չպետք է Զիկա վիրուսի պատճառով պաշտպանվեն հղիությունից: 

«Այդ արգելքը չի կարող փոփոխվել հանգամանքների պատճառով: Զույգերը պիտի ապրեն եկեղեցու ուսմունքի համաձայն, անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներում են հայտնվում», - ասել է նա:

Մի շարք այլ երկրներում կանանց խորհուրդ են տալիս մինչեւ  2018 թվականը զերծ մնալ սեռական հարաբերություն ունենալուց` նվազեցնելու միկրոցեֆալիայով տառապող երեխաներ ունենալու ռիսկը: 

Շատ հասարակական ակտիվիստներ խստորեն քննադատում են նման հանձնարարականները եւ պնդում, որ կանանց պիտի լիովին հասանելի լինեն հակաբեղմնավորման ժամանակակից միջոցները, ինչպես նաեւ աբորտ կատարելու իրավունքը: 

Հետաքրքիր է, որ Վատիկանը զերծ է մնացել այդ թեմայով մեկնաբանություններից: 

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը  նորածինների մոտ միկրոցեֆալիայի է հանգեցնում, այն է` գանգի եւ ուղեղի չափերի նվազման: Անցյալ տարի այն առաջին անգամ ախտորոշել էին Բրազիլիայում, իսկ այժմ այն տարածվում է ամբողջ Լատինական Ամերիկայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել