• Latest news

Հակամարմիններն ի վիճակի են ՄԻԱՎ-ի դեմ երկարաժամկետ պաշտպանություն ապահովել

2 մայիսի, 2016  18:58

Գերմանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբն էական առաջընթացի է հասել մարդու իմունոդեֆիցիտի վիրուսից (ՄԻԱՎ) պաշտպանության գործում: Ճիշտ է, առայժմ խոսքը համանման վիրուսի մասին է, որը կապիկների շրջանում է հանդիպում: 

Մալքոլմ Մարտինը (Malcolm Martin) Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտից (National Institute of Allergy and Infectious Diseases) եւ նրա գործընկերները հետազոտել են պատվաստանյութի այլընտրանքային տարբերակը` պասիվ իմունիզացիան: 

Պատվաստանյութը, որը պատրաստված է թուլացած կամ մեռած միկրոօրգանիզմներից, խթանում է իմունային պատասխանը, ինչի արդյունքում  օրգանիզմում հիշողության հատուկ բջիջներ են արտադրվում, որոնք պաթոգենի հետ հաջորդ հանդիպման ընթացքում օգնում են արագ գործարկել իմունային համակարգի պատասխան ռեակցիան: Այդ էֆեկտը երկար ժամանակ պահպանվում է, իսկ որոշ պատվաստանյութեր ազդում են ամբողջ կյանքի ընթացքում: 

Պասիվ իմունիզացիան մեկ մարդու օրգանիզմում արտադրված հակամարմիններն այլ մարդկանց փոխանցելն է: Նման պաշտպանությունն ազդում է անմիջապես ներարկումից հետո, բայց դրա ծառայության ժամկետը բավականին արագ ավարտվում է: 

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ պասիվ իմունիզացիան թույլ է տալիս կապիկներին մի քանի օրով պաշտպանել ՄԻԱՎ-ի նման վիրուսից, բայց նոր աշխատանքում այդ էֆեկտը պահպանվել է գրեթե վեց ամիս: 

Պասիվ իմունիզացիայի հետ կապված ավելի վաղ աշխատանքները եւս արդյունավետ չէին, որովհետեւ յուրաքանչյուր հակամարմին գործել է վիրուսի կոնկրետ մեկ շտամմի դեմ: Միայն վերջերս գիտնականները հայտնաբերել էին, որ ՄԻԱՎ-ով վարակվածների մինչեւ   30 տոկոսը չեզոքացնող հակամարմինների հատուկ տեսակ է կրում: Նոր հետազոտության մեջ Մարտինի թիմը մակակաների վրա նման հակամարմինների չորս տարատեսակ է փորձարկել: 

Ինչպես հայտնում է մամուլի հաղորդագրությունը, կապիկների յուրաքանչյուր խումբը շաբաթը մեկ անգամ քիմերային վիրուսի ազդեցության է ենթարկվել, որը ՄԻԱՎ-ի հատվածներ ուներ` այնքան ժամանակ, մինչեւ հարուցիչը հայտնվում էր նրանց արյան մեջ: 

Վերահսկիչ խմբի կենդանիները, որոնք պաշտպանություն չէին ստանում, վարակվում էին վիրուսով փորձարկման սկզբից հետո երկուսից վեց շաբաթով, մնացած խմբերում մակականերն առողջ էին մնում  12-ից 23 շաբաթ` կախված օգտագործված հակամարմինների տեսակից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Nature պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է