• Latest news

Էպիգենետիկ թեստը կօգնի հայտնաբերել ցանկացած առաջնային ուռուցք

30 օգոստոսի, 2016  10:43

Քաղցկեղի բուժումը սկսելուց առաջ մասնագետները սովորաբար անցկացնում են ախտորոշիչ հետազոտություններ, որպեսզի հայտնաբերեն առաջնային ուռուցքը, նաեւ դրա մետաստազները, եթե դրանք կան: Սակայն դեպքերի 5-10 տոկոսում բժիշկները բախվում են բավականին բարդ իրավիճակի, երբ նրանց հաջողվում է հայտնաբերել մետաստազները, բայց առաջնային ուռուցքը գտնել չի հաջողվում: Ընդ որում չի հաջողվում պարզել նաեւ ուռուցքի տեսակը, ինչի պատճառով բավականին բարդ է լինում ճիշտ բուժում ընտրելը, ու նման հիվանդների ապաքինումը կտրուկ նվազում է:

University of Barcelona-ի գիտնականները՝ Մանել Էստելլերի ղեկավարությամբ, մշակել են EPICUP թեստը, որը նախատեսված է առաջնային ուռուցքային օջախը հայտնաբերելու համար: Թեստի շնորհիվ բժիշկները կկարողանան հիվանդին անհրաժեշտ բուժում նշանակել, որն ուղղված է հենց այդ ուռուցքի դեմ պայքարին:

Նման թեստ ստեղծելու համար գիտնականները հիվանդների բջիջներում ուսումնասիրել են էպիգենետիկ պրոֆիլը ուռուցքաբանական ՝ պարզվել է, որ այս կամ այն քաղցկեղի զարգացման դեպքում այդ պրոֆիլը փոխվում է՝ այն տարբեր է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, թոքերի ուռուցքի, կոլոռեկտալ քաղկցեղի համար եւ այլն: Ուսումնասիրելով պրոֆիլը ու համեմատելով այն տվյալների բազայում եղած տեղեկությունների հետ՝ կարելի է հասկանալ, թե հատկապես որ ուռուցքն է ի սկզբանե զարգացել հիվանդի մոտ ու մետաստազներ տվել:

Հեղինակները արդեն փորձարկել են EPICUP–ը իրական հիվանդների վրա, որոնք անհայտ տեղակայման քաղցկեղ ունեն ու ցույց են տվել, որ դրա գործածումը կրկնակի ավելացնում է նրանց կյանքի տեւողությունը:Կլինիկական պրակտիկայում թեստի ներդրումը թույլ է տալիս նման ուռուցքների բուժումը ավելի արդյունավետ դարձնել:

Այս մշակման մասին հայտնում է The Lancet Oncology–ը՝ աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել