• Latest news

Այսօր Խուլերի համաշխարհային օրն է

25 սեպտեմբերի, 2016  12:49

Ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին կիրակին աշխարհում նշվում է Խուլերի միջազգային օրը: Առաջին անգամ այն նշվել է 1951 թ.՝ Խուլուհամրերի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադրման կապակցությամբ: Այս տարի այդ օրը նշվում է այսօր՝ սեպտեմբերի 25-ին:

Ըստ վիճակագրության, լսողության խանգարումներով է տառապում աշխարհի յուրաքանչյուր տասներորդ մարդը: Մարդը լսողությունից կարող է զրկվել վնասվածքների կամ հիվանդության հետեւանքով, ոմանք էլ ի ծնե լսողական խնդիրներ ունեն: Նման խնդիրների վաղ ախտորոշումը, մասնագետների գնահատականով, երբեմն հանրավոր է դարձնում բուժումն ու խլացումից խուսափելը: Հայաստանում, օրինակ, ծննդատներից շատերում արդեն կատարվում է նորածինների լսողության սքրինինգ:

Օրվա նպատակն է բարձրացնել միջազգային համայնքի տեղեկացվածությունը այն խնդիրների վերաբերյալ, որոնց ամեն օր բախվում են խուլերը, նաեւ օգնել պայմաներ ստեղծել նրանց զարգացման, ուսման ու մասնագիտական ունակությունների իրացման համար:

Աշխարհում տարեցտարի ավելանում է առհասարակ հաշմանդությամբ ու մասնավորապես լսողական խնդիրներով մարդկանց թիվը, որոնք կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Խուլերի համար առաջին մասնագիտացված դպրոցը բացվել 1760 թ.: Աբբատ Լ՝Էպեն հիմնադրել է խուլերի առաջին դպրոցը Ֆրանսիայում, այն կոչվում էր Խուլերի փարիզյան ինստիտուտ: Աբբատը միմիկայի մեթոդի հիմնադիրն է եղել, ժեստային լեզվի մեծ կողմնակիցը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին էլ նշվում է ականջի ու լսողության առողջության միջազգային օրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել