• Latest news

Հնդկաստանում բժիշկները փրկել են ձկնորսին, որի բերանի մեջ ցատկած ձուկը կոկորդում էր մնացել (ֆոտո)

15 մայիսի, 2017  21:27

Հնդկաստանում բժիշկները փրկել են ձկնորսին, որի բերանի մեջ ցատկած կենդանի ձուկը կոկորդում էր մնացել: Այս մասին գրում է Daily Mirror-ը:

Հնդկական Օրիսա նահանգի բնակիչը Պոդադիա գյուղի մերձակա լճակում 10 սմ-անոց ձուկ է բռնել, բայց չի կարողացել պահել ձեռքերի մեջ: Ձուկը ցատկել է տղամարդու բերանի մեջ եւ մնացել նրա կոկորդում:

Ձկնորսը չի կարողացել ինքնուրույն դուրս բերել ձուկը, որը խանգարել է շնչել եւ խոսել: Տուժածին հիվանդանոց են հասցրել, բայց տեղի բժիշկները չեն կարողացել օգնել նրան: Արդյունքում ստիպված են եղել ձկնորսին նահանգի մայրաքաղաք՝ Բհուբանեշվար տեղափոխել:

Բժիշկներից մեկի խոսքով՝ կոկորդում նկատելի էր ձկան պոչը: Տուժածին ցավազրկող են ներարկել, այնուհետեւ վիրահատական ունելիով դուրս բերել կենդանուն:

Լողակների հասցրած վնասվածքները տասն օրվա ընթացքում լավացել են: Այդ ընթաքում տղամարդը սնվել է քթի միջով անցկացված խողովակի օգնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել