• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր զուգարանում կարդալը

21 սեպտեմբերի, 2017  22:41

Սմարթֆոնով կամ գրքով զուգարանում երկար մնալու սովորությունը կարող է լուրջ քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ, հայտնում է medportal.ru–ն։

Արտաթորելիս մենք ուժ ենք տալիս, այդ պրոցեսը մեծացնում է ներորովայնային ճնշումը։ Եթե երկար նստեք զուգարանակոնքին, ապա բարձր ներորովայնային ճնշումը բացասաբար կանդրադառնա ներքին օրգանների վրա, իսկ արյունը ներքին սնամեջ երակներից հակառակ ուղղությամբ է մղվում՝ դեպի ազդրային երակներ։ Երկար նստած մնալով՝ այդ գործընթացը վնասում է երակային փականների վիճակը։

Բացի այդ, նստած դիրքը, երբ ծնկային եւ կոնքազդրային հոդերը ծալված են իսկ ազդրերի հետին մասը մեր մարմնի ծանրության տակ է, դժվարացնում է արյան շրջանառությունը։ Դրա հետեւևանքով արյունը լճանում է փոքր կոնքի շրջանում, խախտվում է ներքին օրգաններին թթվածնով մատակարարելու գործընթացը։Դա կարող է թրոմբոզի, երակների վարիկոզ լայնացման եւ կաղության պատճառ դառնալ։

Փոքր կոնքում արյան լճացումը նաեւ ուղիղ աղիքի երակների լայնացման պատճառ է դառնում։ Վիճակը բարդացնում է նաեւ այն հանգամանքը, որ զուգարանակոնքի վրա մեր շեքը կախած վիճակում է, այսինքն՝ ոչինչ չի զսպում ներորովայնային ճնշման բարձրացման հետեւանքով երակների այտուցումը։

Նման վիճակով երկար մնալը նպաստում է երակների լայնացմանը։ Դրանց պատերին հեմորրոիդալ հանգույցներ են ձեւավորվում։ Արյունը նորմալ չի հոսում այդ հանգույցների պատճառով, ինչը բորբոքային պրոցեսների պատճառ է դառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել