Շատ դժվար է արմատապես լուծել Հայաստանի գյուղերում հեմոդիալիզի հարցը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին՝ ԱԺ–ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը։
«Օրինակ, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսում, նման կենտրոն չկա, եւ ստիպված ենք 60-70 կմ կտրել մարզկենտրոն Գավառ հասնելու համար, այն էլ շաբաթական 3 անգամ»,– նշեց նա։
Դրան ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ փոքր քաղաքներում շատ ծախսատար է 1-2 սարք տեղադրելը։
«Մի վայրում 10 սարք դնել, իսկ 2-ական սարք էլ՝ 5 վայրում նույն բանը չէ։ Որքան քիչ են մարդիկ օգտվում, այնքան յուրաքանչյուրի համար ծախսերն աճում են։ Այդ պատճառով օպտիմալ ծախսերը ստացվում են, երբ բժիշկների 1 բրիգադը 12 սարք ունի»,– նշել է նա։
Ցավոք, ստիպված ենք նկատել, որ հիվանդները դիալիզով ապրում են 3.5-4 տարի։ Երիկամների փոխպատվաստումն ավելի լավ է օգնում, սակայն բյուջեում նման ծրագիր չկա։
Այստեղ նախնական ծախսերն ավելի մեծ են, բայց հետո պակասում են։ «Ստիպված են իմունոդեպրեսանտներ ընդունել, բայց դա ավելի լավ է, քան շաբաթական 3 անգամ դիալիզի գնալը։ Իսկ գլխավորը, որ այդպես հիվանդի համար ավելի հեշտ է ապրել»,– ասաց Մարգարյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր