Լինայի բուժման համար անհրաժեշտ 271 հազար ռուբլին (մոտ 6000 ԱՄՆ դոլար) հավաքվեց ընդամենը մի քանի օրում՝ շնորհիվ բարեգութ մարդկանց նվիարտվությունների եւ աղջկա ընտանիքը սրտանց շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իրենց գումար են փոխանցել:
Ծնողների խոսքով՝ բոլորովին անծանոթ մարդիկ զանգում էին իրենց փոխանցման մասին հայտնելու եւ աղջկա ինքնազգացողության մասին հարցնելու համար եւ ծնողները չափազանց զգացված էին այդ հոգատարությունից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ լիովին առողջ Լինայի մոտ սկսվեց անդադար փսխում եւ աչքերի երկատվածություն: Գլխուղեղի ՄՌՏ-ն ցույց տվեց հիպոֆիզի մոտ հսկայական՝ 5.5 սանտիմետրանոց ուռուցք:
Աղջկան տեղափոխեցին Մոսկվա, Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոն, որտեղ շուտով վիրահատեցին: Հիստոլոգիական անալիզը ցույց տվեց, որ աղջկա մոտ կրանիոֆարինգիոմա է եղել:
Վիրահատությունից հետո մեկ տարվա ընթացքում ամեն ինչ լավ էր եւ աղջիկն ընդունում էր նշանակված բուժումը, բայց հունվարի 23-ին անցկացված ՄՌՏ-ն ցույց է տվել, որ նրա մոտ ռեցիդիվ է սկսվել. աղջկա ուղեղում նորից ուռուցք է սկսել աճել՝ 6-7 մմ չափի:
Լինային ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն են նշանակել՝ Կիբեր դանակ սարքի վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր