• Latest news

Ճնշման դեմ տարածված դեղը կարող է առաջացնել սրտի հանկարծակի կանգ. հետազոտություն

18 մարտի, 2019  15:08

Զարկերակային ճնշման նվազեցման եւ ստենոկարդիայի կանխարգելման տարածված դեղամիջոցները կարող է առաջացնել սրտի հանկարծակի կանգ: Այս մասին նշված է Սրտաբանների եվրոպական միության հայտարարության մեջ, որը հրապարակվել է EurekAlert! պորտալում:

Մասնագետները պնդում են, որ նիֆեդիպին պարունակող դեղերը կարող են մեծացնել փորոքային ֆիբրիլյացիան, հատկապես եթե դեղամիջոցում օգտագործվում են նիֆեդիպինի բարձր դեղաչափեր:

Սրտաբաններից եւ այլ բժիշկներից շատերն այսօր հաճախ են օգտագործում նիֆեդիպին եւ ամլոդիպին դեղամիջոցները: Հետազոտության հեղինակները պնդում են, որ ընտրությունը հաճախ կախված է բժշկի նախապատվությունից եւ անձնական փորձից: Նրանց խոսքով՝ մինչեւ վերջին ժամանակները երկու դեղամիջոցն էլ միատեսակ արդյունավետ եւ անվտանգ էին համարվում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նիֆեդիպինի մեծ դեղաչափերը կարող են մեծացնել սրտի ճակատագրական առիթմիայի պատճառով սրտի հանկարծակի կանգի հավանականությունը, մինչդեռ ամլոդիպինը նման հավանականության հետ կապ չունի:

«Նիֆեդիպինի մեծ դեղաչափերը կարող են մեծացնել սրտի անսպասելի կանգի հավանականությունը, մինչդեռ ամլոդիպինն անվտանգ է: Այս տեղեկություններին անրաժեշտ է ուշադրություն դարձնել այս կամ այն դեղամիջոցի ընդունման հարցը քննարկելիս»,- հայտարարել է նախագծի համահեղինակ, Ամստերդամի Ակադեմիական բժշկական կենտրոնից բժիշկ Հաննո Թանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել