Պետական վիճակագրական դաշնային ծառայության տվյալների համաձայն, ռուսաստանցիների 22,5 տոկոսն ամեն օր ծխում է։
Հետազոտելով բնակչության առողջության վրա ազդող վարքագծային գործոնների տարածվածությունը՝ նրանք երկրի 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում հարցում են կատարել։ Պարզվել է, որ 15-19 տարեկանների շրջանում ամեն օր ծխում է 6,9 տոկոսը, 20-24 տարիքային խմբում՝ մոտ 23 տոկոսը։ Ամենածխող խումբը 40-50 տարեկաններն են (32,5 տոկոս)։
Բացի այդ, հարցվածների 4,8 տոկոսը երբեմն է ծխում, իսկ 72,5 տոկոսը հայտարարել է, որ երբեք չի ծխում։ Հարցվածների 5,4 տոկոսը հայտարարել է, որ իր կյանքն առանց ծխախոտի չի պատկերացնում։ Հետաքրքիր է, իմիջիայլոց, որ այդ տոկոսը բարձր է չաշխատող կամ մշտական աշխատանք չունեցեղ քաղաքացիների շրջանում։
Zoom Market գործակալության տվյալների համաձայն, Ռուսաստանի ամենածխող քաղաքները գլխավորում են Բրյանսկը, Մոսկվան, Կրասնոդարը։ Սրանց հետեւում են Վոլգոգրադը, Իվանովոն, Չելյաբինսկը, Դոնի Ռոստովը եւ Վորոնեժը։ Ամենաշատ ծխողների թվով ռուսական քաղաքների ցուցակը եզրափակում են Նովոսիբիրսկը, Օմսկը եւ Կազանը։
Նշենք, որ Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, պարբերաբար ծխում է չափահաս տղամարդկանց 53 տոկոսը։ Ավելին, 2015թ․ հարցված երեխաների 1,6 տոկոսը խոստովանել է, որ արդեն փորձել է ծխել։ 2017թ․ այդ երեխաների թիվն աճել է 4,2 անգամ՝ հասնելով 6,8 տոկոսի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր