• Latest news

Ողբերգական համընկնում. Ice Bucket Challenge-ից հետո կնոջ մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել

16 հուլիսի, 2019  16:15

Տեխասից 32-ամյա Սաննի Բրոուս Էռազմուսը տարօրինակ համընկնմամբ Ice Bucket Challenge ակցիային մասնակցելուց հետո հիվանդացել է ծանր հիվանդությամբ:

Հիշեցնենք, որ ակցիան  ուղղված էր Լու Գերինգի հիվանդության (կողային ամիոտրոֆիկ սկլերոզ) մասին տեղեկացվածության բարձրացմանը եւ ամբողջ աշխարհով 17 մլն մարդու էր ընդգրկել:

Դրա շնորհիվ հաջողվել է 115 մլն դոլար հավաքել հիվանդության հետազոտման եւ բարեգործական հիմնադրամների ֆինանսավորման համար: Այս հիվանդությամբ աշխարհի ամենահայտնի պացիենտը հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգն էր:

The Daily Mail-ը հաղորդում է, որ 2014-ին ինչպես եւ միլիոնավոր մարդիկ Սաննին մասնակցել էր Ice Bucket Challenge-ին, ընդ որում այդ ժամանակ նա ոչինչ չգիտեր Լու Գերինգի հիվանդության մասին:

Մինչ այդ նա անընդհատ թուլություն էր զգում եւ ձեռքի հետ որոշ խնդիրներ ուներ, սակայն բժիշկները չէին կարողանում նրա ճիշտ ախտորոշումը գտնել:

Ice Bucket Challenge-ից ավելի քիչ քան կես տարի անց Սաննիի մոտ կողային ամիոտրոֆիկ սկլերոզ էին հայտնաբերել:

Այս հիվանդությունն աստիճանաբար վնասում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային բջիջները եւ պացիենտը հետզհետե կորցնում է քայլելու, խոսելու, սնունդը ծամելու եւ շնչելու կարողությունը:

Հիվանդությունը բուժում չունի եւ ախոտորոշումից հետո կյանքի միջին տեւողությունը 2-5 տարի է: Մինչդեռ Հոքինգն այդ հիվանդությամբ կարողացել էր մի քանի տասնամյակ ապրել:

Ավելի քան 4 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Սաննիի մոտ ախտորոշվել էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սակայն նա դեռ կարողանում է սնունդ ընդունել, խոսել եւ անգամ մեքենա վարել:

Ներկայումս նա քայլում է հենակների օգնությամբ կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հաշմանդամի սայլակով: Արագ հոգնելու պատճառով նա արդեն կես տարի է չի աշխատում:

Սաննին եւ նրա ամուսին Քենթը ձգտում են հնարավորինս  շատ ճանապարհորդել, որպեսզի բարձրացնեն հիվանդության մասին մարդկանց իրազեկությունը եւ դրամահավաք անցկացնեն:

Կինը հույս ունի, որ դա Լու Գերինգի հիվանդությամբ մյուս մարդկանց հույս կտա, որ կյանքն այդ ախտորոշումից հետո չի ավարտվում:

«Ես իսկապես կարողացել եմ լավատեսորեն տրամադրվել եւ ամեն մի օրվա մեջ դրական բան գտնել», - նշում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել