Չնական Ուհան քաղաքում COVID-19-ի բռնկման ժամանակ 2020 թվականի հունվարից մարտ հիվանդության դեպքերի 87 տոկոսը չի ախտորոշվել: Այսպիսի դեպքերը կարող են հանգեցնել համավարակի երկրորդ ալիքին: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Բացառված չէ, որ COVID-19-ի թեթեւ դրսեւորումներով, ասիպտոմ եւ նախքան ախտանիշների հայտնվելը վարակված մարդիկ մեծ դերակատարում ունեն հիվանդության տարածման գերծում: Նրանց մոտ հիվանդությունը հաճախ չեն ախտորոշում, նրանք հաճախ ենթակա չեն նաեւ ինքնամեկուսացման:
Չինացի գիտնականները կորոնավիրուսի տարածման դինամիկան վերլուծել են Ուհանում բռնկման ժամանակ 32 582 լաբորատոր հաստատված դեպքերի օրինակով: Նրանք հաշվի են առել հիվանդության նոր դեպքերի ի հայտ գալու վրա այնպիսի առանցքային իրադարձությունների ազդեցությունը, ինչպես Չինական նոր տարին, կենտրոնացված կարանտինը եւ այլն:
Պարզվել է, որ վիրուսի վերարտադրման ինդեքսը (մարդկանց թիվը, որոնց վարակում է մեկ մարդը) հետազոտության ընդգրկած ժամանակահատվածի սկզբում եղել է 3,54, բայց վերջում կրճատվել է մինչեւ 0,28: Սա ցույց է տալիս հակահամաճարակային միջոցառումների անցկացման բարձր արդյունավետությունը:
Ստացած տվյալների հիման վրա գիտնականները մաթեմատիկական մոդելներ են մշակել, որոնք կանխատեսում են ինֆեկցիայի տարածումը: Ըստ նրանց գնահատականների՝ Ուհանում 2020 թվականի առաջին երեք ամիսներին կատարվել է վարակվածներից 53-87 տոկոսի ախտորոշում:
Գիտնականների կանխատեսումներով՝ եթե կարանտինն ամբողջությամբ չեղարկեն հիվանդության նոր դեպքերի ի հայտ գալու դադարեցումից 14 օր հետո, համաճարակի վերադառնալու հավանականությունը կլինի մոտ 97 տոկոս: Այդ դեպքում հիվանդացության կտրուկ աճը կսկսվի սահմանափակման միջոցառումները հանելուց հետո 34 օր անց: Երկրորդ ալիքի զարգացման գործում մեծ դեր կխաղան չհաշվարկված վարակակիրները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր