Մեծ Բրիտանիայի բնակիչն ինքնասպան է եղել «ձանձրալի մեղեդու համախտանիշի» պատճառով, գրում է Daily Star-ը:
55-ամյա Էնթոնի Ուայնը զանգել է իր ընկերոջը՝ Դեւիդ Ուիլյամսին, եւ ասել, որ մտադիր է ինքնասպան լինել:
Ուիլյամսն անմիջապես զանգել է ոստիկանություն եւ ասել, որ իր ընկերը մտադիր է կամրջից նետվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան փորձել են համոզել հետ կանգնել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել: Նա մահացել է ընկելու արդյունքում ստացած վնասվածքներից:
Ուայնի բժիշկն ասել է, որ նա տառապում էր հոգեկան խանգարումներով, կպչուն վիճակի մտքերից եւ անքնությունից:
Նշվում է, որ տղամարդը գրություն է թողել, որում ներողություն է խնդրել իր հարազատներից եւ իր ունեցվածքի հետ կապված հանձնարարություն տվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր