• Latest news

ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում

17 սեպտեմբերի, 2020  16:19

Եվրոպայում կորոնավիրուսի փոխանցման մակարդակը մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Agence France-Presse-ի վրա հղումով:

Նրա խոսքով՝ սեպտեմբերին ստացված թվերը պետք է տագնապալի ազդանշան լինեն Եվրոպայում բոլորի համար: ԱՀԿ-ում նաեւ մտահոգություն են հայտնել՝ կապված կարանտինը կրճատելու մի քանի երկրների որոշման հետ:

«Մենք գիտենք, թե ինչ հսկայական ազդեցություն է մարդու եւ հասարակության վրա գործում կարանտինի նույնիսկ նվազագույն շարունակությունը: Երկրներին կոչ եմ անում հետեւել ստանդարտ գիտական պրոցեդուրային եւ համագործակցել փորձագետների հետ ու միջոցներ փնտրել՝ անվտանգ կրճատելու կարանտինը»,-ասել է Կլյուգեն:

  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել