• Latest news

Որքա՞ն հավանական է վարակվել կորոնավիրուսով սառնամանիքի ժամանակ

11 դեկտեմբերի, 2020  23:26

Սառնամանիքը հավասարեցնում է փողոցում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը գրեթե զրոյի: Այդ կարծիքն է հայտնել իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը (Ռուսաստան), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնագետի խոսքով՝ 5-10 աստիճան ցրտի ժամանակ վիրուսն ապրում է մի քանի վայրկյան: Վարակը չի տարածվում, քանի որ թքի կաթիլներն արագ սառում են:

Մասնագետը նաեւ հավելել է, որ փողոցում դիմակ կրելը վնասակար է, քանի որ դրանում կուտակվում է կոնդենսատ, որը խոչընդոտում է շնչառությանն ու պարունակում միկրոբներ:

Ուրիշ ռուս մասնագետներ նույնպես համարում են, որ սառնամանիքի ժամանակ փողոցում դիմակ կրելն այնքան էլ լավ միտք չէ: Ինֆեկցիոնիստ Ելենա Բելովայի խոսքով՝ դիմակը պետք է կլել միայն մարդկանց կուտակման վայրերում: Դիմակը չի տաքացնում ձմռանը, իսկ շնչելու եւ խոսելու ժամանակ դիմակի ներքին մասը խոնավանում է: Խոնավ դիմակը խորհուրդ է տրվում նետել աղբամանն ու փոխարինել այն նոր դիմակով:

Ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշեւտը նույնպես համարում է, որ փողոցում կարիք չկա դիմակ կրել: Տաքանալու համար նա խորհուրդ է տալիս օգտագործել շարֆ եւ դրանով ծածկել պարանոցն ու դեմքի մի մասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է