• Latest news

COVID-19-ի ծանր ընթացքը հնարավոր է կանխատեսել դեռ վաղ փուլում. հետազոտություն

28 հունվարի, 2021  10:55

Կորոնավիրուսին իմունային պատասխանի վաղ փոփոխությունները կարող են օգտագործվել կանխատեսման համար, թե ում մոտ հիվանդության ծանր ձեւ կզարգանա, իսկ ում մոտ` ոչ: Այս եզրակացությանն են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները, ում նոր հետազոտությունը դեռ չի հրապարակվել գիտական ​​ամսագրերում:

Հետազոտության հեղինակները 605 արյան նմուշ են վերցրել COVID-19-ով 207 եւ 45 առողջ մարդկանցից եւ90 օրվա ընթացքում հետեւել են նրանց իմունային պատասխաններին: Հետազոտության ավարտին նրանք համեմատել են ծանր COVID-19 տարած մարդկանց իմունային պատասխաններն այն մարդկանց անալիզների հետ, ովքեր բախվել են հիվանդության թեթեւ ընթացքին կամ ընդհանրապես ախտանիշներ չեն ունեցել:

Պարզվել է, որ վարակի սկզբնական փուլում COVID-19-ի ծանր ձեւով մարդկանց իմունային համակարգը, ի տարբերություն հիվանդության մեղմ ընթացքով հիվանդների, բորբոքային ցիտոկինների ավելի բարձր մակարդակ է արտադրել, ինչպիսին է TNF-ալֆան: Ծանր ընթացքով հիվանդների մոտ նաեւ ավելի քիչ իմունային բջիջներ են եղել, որոնք, ինչպես հայտնի է, հատուկ ուղղված են վիրուսին, ինչպիսիք են T բջիջները եւ B բջիջները: Այլ կերպ ասած, վարակման վաղ փուլերում ծանր ընթացքով հիվանդների մոտ ավելի քիչ իմունային բջիջներ են եղել, որոնք կարող էին գրոհել վիրուսը, ինչպես նաեւ` բորբոքման ավելի բարձր մակարդակ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է