• Latest news

Հայաստանում դիաբետով պացիենտների բուժումն ու դեղերն անվճար են. Այսօր դիաբետի համաշխարհային օրն է

14 նոյեմբերի, 2022  17:20

Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի կողմից հիվանդության համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021թ. տվյալների համաձայն՝ աշխարհում շաքարային դիաբետով պացիենտների թիվն ավելի քան 537 միլիոն է, ընդ որում 240-ը ապրում է առանց ախտորոշման։ 2021 թվականին Հայաստանում դիաբետ ունեն 109983 մարդ, կյանքում առաջին անգամ ախտորոշվածները` 10893, որոնցից 1-ին տիպի դիաբետով պացիենտների թիվը՝ 16242, իսկ 2-րդ տիպով՝ 93741, մահվան դեպքերը` 392: Շաքարային դիաբետի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման բարելավման և դեղորայքային ապահովվածության նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում:

Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր: Մեկնարկից ի վեր 947000 քաղաքացու կատարվել է արյան մեջ գլուկոզի մակարդակի որոշման հետազոտություն։ 2022 թվականից հետազոտությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: 10 ամսվա ընթացքում իրականացվել է 67813 գլուկոմետրիկ հետազոտություն:

Հաստատվել է «Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը 2022-2026թթ.», որով սահմանվել են միջոցառումներ` միտված հիվանդության վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և դրա բարդությունների առաջացման կանխարգելմանը, դիաբետով քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

Դիաբետը դատավճիռ չէ․ այն հնարավոր է կանխարգելել. եթե վարենք առողջ ապրելակերպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է