• Latest news

Քաղցկեղի բուժման համար օգտակար վիրակապերը տպել են 3D-տպիչով

7 հունիսի, 2023  14:02

Վաթեռլոոյի համալսարանում ստեղծել են նորարարական վիրակապ այրվածքների եւ քաղցկեղի բուժման ժամանակ դեղերը տեղ հասցնելու համար, այն տպվել է 3D-տպիչով։ Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Colloids and Interface Science ամսագրում։

Այրվածքներից տուժածների թերապիայի ժամանակ վիրակապերը հաճախ են փոխում, ինչը կարող է շատ ցավոտ լինել պացիենտի համար։ Գիտնականները ստեղծել են հիդրոգելային վիրակապ՝ ժամանակակից ջերմազգայուն պոլիմերների, ծովային ջրիմուռների եւ ցելյուլոզի նանոբյուրեղների հիմքով։ Վիրակապը կարող է մեղմել ցավը։ Նյութը հեշտությամբ կպչում է մաշկին եւ նույնքան հեշտությամբ էլ պոկվում է։ Բացի այդ,  սառեցնելիս վիրակապն ընդլայնվում է, իսկ մարմնի ջերմաստիճանի դեպքում սեղմվում է՝ հասնելով նվազագույն չափի, ինչը հեշտացնում է այն  պոկելու գործը։

Վիրակապն ստեղծելիս հեղինակներն իրականացրել են պացիենտի դեմքի եւ մարմնի մասերի 3D-սքանավորում, որպեսզի այն հարմարեցվի անհատական պահանջմունքներին։ Արդյունքում՝ պատրաստի նյութն ունեցել է այնպիսի ձեւեր եւ ծալքեր, որոնք համապատասխանել են հիվանդների անհատականացված առանձնահատկություններին։ Վիրակապն ապահովում է դեղերի մշտական մատակարարում՝ թեթեւացնելով տուժածի վիճակը։

Միեւնույն ժամանակ վիրակապը կարող է կիրառվել դեղամիջոցներն օնկոլոգիական հիվանդներին հասցնելու համար. քիմիաթերապիայի ժամանակ նրանք պետք է գտնվեն կլինիկայում մի քանի ժամ, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում։ Այդ նյութը կարող է նաեւ օգտակար լինել կոսմետիկական արդյունաբերությունում։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ կոսմետոլոգները կկարողանան սքանավորել դեմքը եւ արտադրել անհատական հիդրոգելային դիմակներ՝ մաշկի խնամքի հատուկ միջոցների ավելացմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել