28-ամյա բրիտանուհի Լեա Դեննին ինտենսիվ թերապիայի մեջ է եղել ընդհանուր վարակման (սեպսիսի) պատճառով, որը բժիշկները շփոթել են միզուղիների վարակի հետ։ Նա 12 օր անցկացրել է մահաթմբիրի (կոմայի) մեջ, հայտնել է բրիտանական The Sun պարբերականը։
2022 թվականի դեկտեմբերին սաստիկ մրսածության ախտանիշներով կինը փորձել է հանգստանալ։ Երբ հիվանդն այլևս չի կարողացել ուտել, խմել և քայլել, դիմել է բժշկի: Նրա օրգանիզմում միզուղիների վարակ են ախտորոշել և ուղարկել է տուն՝ հակաբիոտիկներով ապաքինվելու:
Երկու օր անց կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Բժիշկները պարզել են, որ նա գրիպ է, տառապում է A ստրեպտոկոկից (շղթայամանրէ), թոքաբորբից և երիկամների ծանր վարակից: Սեպսիսի պատճառով նրան 12 օր արհեստական կոմայի մեջ են գցել, և թոքից գրեթե երեք լիտր հեղուկ է դուրս մղվել։
Կոմայից ապաքինվելուց մեկ շաբաթ անց երիտասարդ բրիտանուհին դուրս է գրվել հիվանդանոցից։ Մեկուկես տարի անց կինը տառապում է սեփսիսի հետևանքներից՝ մազաթափությունից, մաշկային և հիշողության խնդիրներից, ինչպես նաև հոդացավից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day