• Latest news

Բրեյք դանսի պարապմունքները հանգեցրել են ուռուցքի առաջացման տղամարդու գլխին. BMJ

12 հոկտեմբերի, 2024  00:43

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունքի գիտնականները յուրատեսակ դեպք են գրանցել՝ ուռուցք տղամարդու գլխի գագաթին, որն զբաղվում էր բրեյք դանսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Case Reports-ում։

Մոտ 30 տարեկան տղամարդը դիմել է բժիշկներին գլխի գագաթին կոշտուկ զգալով։ Տղամարդը 19 տարի զբաղվել է բրեյք դանսով եւ պատմել, որ շաբաթը հինգ անգամ մեկուկես ժամ պարել է։ Այդ պարը ենթադրում է տարբեր շարժումներ գլխի վրա։ Մարզումների ժամանակ նրա գանգը ենթարկվել է 2-7 րոպե  ճնշման։

Չնայած գլխի գագաթի մազերի թափվելուն եւ կոշտուկի մեծանալուն՝ նա շարունակել է մարզվել։ Սակայն երբ ուռուցքը ավելի է մեծացել եւ հայտնվել են ցավի զգացողություններ, նա որոշել է հիվանդանոց գնալ։ Գանգի սքանավորումը քաղցկեղի ակնհայտ նշաններ չի պարզել, ինչը հաստատվել է բիոպսիայից հետո։

Բժիշկները որոշել են վիրահատել եւ հեռացնել ուռուցքը։ Նրանք նաեւ «կտրել» են պացիենտի գանգի հաստացած մասը, որպեսզի այն լայնությամբ համապատասխաներ մնացած հատվածներին։

Գիտնականները բացատրել են, որ երկար ժամանակ բրեյք դանսով զբաղվելու պատճառով կարող է առաջանալ այսպես կոչված «բրեյք պարողի գերհոգնածության ախտանշան»։ Այն հանգեցնում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են դաստակի խողովակի ախտանշանը եւ տենոսինովիտը, ինչպես նաեւ մազաթափությունը եւ գլխի մաշկի գրգռումը։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ճաղատ հատվածները կարող են կապված լինել պլանոլիտիկ լիխենի վտանգի բարձրացման հետ՝ բորբոքային հիվանդություն, որի դեպքում իմունային բջիջները գրոհում են մազի ֆոլիկուլները՝ ճաղատության հանգեցնելով։

Բացի այդ, բրեյք դանսը բավական վտանգավոր պար է վնասվածքներ ստանալու առումով։ Պարողները կարող են վնասել գլուխն ու ուղեղը, կարող են առաջանալ ձգվածություն, վնասվածքներ, ներառյալ սուբդուրալ հեմատոմաներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll