• Latest news

Տղամարդը ողջ է մնացել մեկ օրում սրտի 25 կանգից հետո

17 փետրվարի, 2025  12:02

Մոսկվայում բժիշկները փրկել են պացիենտին, որի սիրտը մեկ օրում կանգ է առել 25 անգամ։ Այս մասին հայտնել է սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան՝ նշելով, որ դեպքը դարձել է բարձր տեխնոլոգիական բժշկության արդյունավետության եւ ծայրահեղ շտապ օգնության ստանդարտի օրինակ։

Նրա խոսքով՝ բուժման ավանդական մեթոդները կիրառելի չեն եղել սրտի ռիթմի ծանր խանգարման պատճառով, իսկ դեֆիբրիլյատորը, որն ապահովում էր սրտի ակտիվությունը, գրեթե ամբողջությամբ լիցքաթափվել էր: Բույանովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները որոշել են եզակի վիրահատություն կատարել՝ օգտագործելով ռադիոհաճախականության կատետրի աբլյացիա՝ արտամարմնային մեմբրանային օքսիգենացիայի սարքի օգնությամբ, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

Պացիենտին փրկելու համար ներգրավվել են մի քանի մասնագետներ՝ սրտանոթային վիրաբույժներ, առիթմոլոգներ, անեսթեզիոլոգներ եւ ռեանիմատոլոգներ։ Վիրահատությունը տեւել է ավելի քան յոթ ժամ եւ ավարտվել սրտի աշխատանքի ամբողջական վերականգնմամբ։

Մայրաքաղաքի բժիշկների խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Մոսկվայում սրտամկանի ինֆարկտի հաջող բուժման մակարդակն ավելի քան կրկնապատկվել է, եւ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վիրահատությունն սկսել միջինը շտապօգնություն կանչելուց 40 րոպե անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll