Հարթաթաթություն ունեցող կանայք 50%-ով ավելի մեծ հավանականություն ունեն մեջքի ցավեր ունենալու:
«Հետազոտության հիմնական միտքն այն է, որ եթե կինը թեթեւ ցավեր ունի գոտկատեղում, հնարավոր է, որ պատճառը միայն մեջքը չէ»,- ասում է ավագ հեղինակ, Մերիեն Հաննանը Բոսթոնի ծերացման հետազոտության ինստիտուտից: «Ստացվում է , որ ոտքերը կարեւոր են մեջքի համար »,- նշում է նա:
Հետազոտության համար Հաննան եւ նրա գործընկերները կանգնած վիճակում չափել են մասնակիցներից ամեն մեկի ոտնաթաթի թեքությունը:
Դրանից հետո մասնակիցները քայլել են թաթից մինչեւ մատների ծայրը ճնշման չափման համար հատուկ ներդրված տվիչներով գորգի վրայով:
Հետազոտությանը մասնակցող կանայք միջինում 60 տարեկան էին: Մոտավորապես 38%-ը հաղորդում էր գոտկատեղում թեթեւ ցավերի մասն:
«Մենք գիտենք, որ, օրինակ, հիվանդին վիրահատությունից հետո ոտքի կանգնեցնելով, մենք կարող ենք նրա մոտ ցավեր առաջացնել գոտկատեղում, քանի որ ոչ սիմետրիկ ուժեր են ստեղծվում մեջքում »,- ասաց Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Մարիայի բժշկական կենտրոնի վիրաբույժ- օրթոպեդ, բժիշկ Սթիվեն Պիննին, ով մասնակցություն չէր ունեցել հետազոտությանը:
Հաննանը ենթադրում է, որ քայլքի ժամանակ մարմինը կարող է այլ մկաններ օգտագործել՝ հարթաթաթությունը լրացնելու համար, ինչը կարող է բացատրել ցավը մեջքում:
Նա եւ նրա գործընկերները գտան ենթադրյալ պատճառը, թե ինչու հարթաթաթության դեպքում քայլքի ժամանակ կանայք ավելի շատ կարող են տանջվել, քան տղամարդիկ: Օրինակ, կանանց կոնքը ավելի լայն է ,եւ քայլքի ժամանակ ավելի շատ շարժուն, քան տղամարդկանցը: Կանայք նաեւ ավելի շատ են շարժում մարմնի վերին հատվածը:
Հաննանը խորհուրդ է տալիս մեջքի ցավերով մարդկանց բժշկի կամ ֆիզիոթերապեւտի դիմել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր