• Latest news

«Չոր սեքս»-ը ՄԻԱՎ-ի պատճառ կարող է դառնալ

8 դեկտեմբերի, 2014  23:41

Արեւմտյան փորձագետներն ահազանգում են՝ Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Ինդոնեզիայում տարածվում է այսպես կոչված «չոր սեքսը»: Այն մեծացնւմ է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը։ Այս մասին գրում է Meddaily.ru-ն`վկայակոչելով The Daily Mail-ին։

Բանն այն է, որ կանայք հատուկ չորացնում են հեշտոցը, որպեսզի տղամարդկանց հետ սեռական հարաբերության ժամանակ բարձրացնեն բավարարման աստիճանը։ Այս մոտեցումը հանգեցնում է հեշտոցում ճաքերի և բորբոքումների առաջացմանը։ Մեծանում է նաև հարաբերության ժամանակ պահպանակի պատռվելու հավանականությունը։ Իսկ դա էլ հանգեցնում է ՄԻԱՎ-ի և այլ վեներական հիվանդությունների տարածմանը։ 

Սեռական հարաբերությունից առաջ կանայք հեշտոցը չորացնելու համար օգտագործում են կավիճ, մանրացված քարեր, խոտեր, թղթեր կամ սպունգ։ Հնարավոր է նաև լվացող միջոցների, ալկոհոլի, հականեխիչ և նույնիսկ սպիտակեցնող միջոցների օգտագործումը։ Իսկ օրինակ Յավայում կանայք կանգնում են մխացող խարույկի առաջ։

Ընդհանուր առմամբ, այս թեման քիչ է ուսումնասիրված։ Չնայած 2009-ին գիտնականները հետազոտել են, թե ինչպես է նման փորձը նպաստում Զամբիի բնակիչների շրջանում ՄԻԱՎ-ի տարածմանը։ Պարզվել է՝ 812 հարցվող կանանցից  երկու երրորը ինչ-որ ժամանակ ունեցել է նման փորձ, իսկ մոտավորապես 50 տոկոսն էլ շարունակում է օգտվել այս փորձից հարցման ժամանակաշրջանում։

Այս փորձի տարածման մասին բոլոր երկրների մասշտաբով դեռ հստակ տվյալներ չկան։ Դեռ ավելին, թեման դատապարտվում է։ Ինչպես նշում են մասնագետները, կրթության ցածր մակարդակը հանգեցնում է տարօրինակ համոզմունքների ձևավորմանը։ Օրինակ՝ Աֆրիկայում հեշտոցի մեծությունը կապում են կնոջ համբավի հետ։ Իսկ այն մասին, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտոցն ունակ է հարմարվելու առնանդամի չափսին, ոչ ոք չգիտի։ Այս ամենն ստիպում է կանանց օգտվել հեշտոցի չորացման եղանակից, և ցավոտ զգացողություններն արդեն նրանց համար դառնում են նորմալ։ Կոպիտ հաշվարկներով, կանանց մոտ 33 տոկոսն այս տարածաշրջանում ստիպված է տանել ցավոտ զգացողությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll