• Latest news

Չինուհու գլխուղեղից 8–սանտիմետրանոց որդ են հեռացրել

25 մարտի, 2015  12:44

29-ամյա աղջիկը դիմել էր բժիշկներին՝ գանգատվելով սուր գլխացավերից: Բժիշկները նրա գլխուղեղում 8 սանտիմետրանոց որդ են հայտնաբերել եւ հեռացրել:

Կենդանի գորտ ուտելու մանկական սովորությունը չար կատակ էր խաղացել 29-ամյա չինուհի Ին Մենի հետ: Կուլ տված կենդանիներից մեկի հետ աղջկա օրգանիզմ են մուտք գործել վտանգավոր որդի ձվերը, որոնք հետագայում հասել են աղջկա գլխուղեղ եւ սկսել զարգանալ այնտեղ: Մի ամբողջ վեց տարի Ինը տառապում էր սարսափելի գլխացավերով, որոնց պատճառով նույնիսկ ստիպված եղավ թողնել աշխատանքը:  Աղջիկը չէր կարողանում գտնել իր ինքնզգացողության վատթարացման պատճառը:

Ի վերջո աղջկան հիվանդանոց են տարել, որտեղ գլխուղեղի սկանավորում են արել: Սկանավորումը ցույց է տվել, որ գլխուղեղում օտարածին ինչ-որ մարմին կա: Սակայն բժիշկները պատկերացում չունեին, ինչ է դա եւ ինչպես հեռացնել այն առանց ուղեղը վնասելու, այդ պատճառով աղջկան դուրս են գրել: Այնուհետեւ Ինը երկար ժամանակ ցավազրկողներ էր ընդունում՝ այնքան, մինչեւ մի օր ուշաթափվեց եւ կրկին հոսպիտալացվեց:

Այս անգամ վիրաբույժները որոշել են վիրահատել՝ չնայած նրան, որ դա բավականին վտանգավոր էր: Վիրահատության ընթացքում նրանք 8 սմ երկարությամբ որդ են հեռացրել աղջկա գլխուղեղից: Ինի մոտ սպարգանոզ անվանումով ինֆեկցիա էին հայտնաբերել, որի պատճառով նա տանջվում էր մի քանի տարի: Ինֆեկցիան վարակված ջրի օգտագործման կամ էլ գորտ կամ օձ ուտելու արդյունք է, որոնց մեջ կարող են լինել որդի ձվերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել