• Latest news

Եւս մեկ հետազոտության արդյունքները խոսում են պորտալարն ավելի ուշ կտրելու անհրաժեշտության մասին

28 մայիսի, 2015  20:35

Եթե մանկաբարձ-բժիշկը ծննդաբերության ընթացքում մի քանի րոպե սպասի եւ դրանից հետո միայն կտրի պորտալարը, դա դրական կանդրադառնա նորածնի առողջության եւ հոգեբանության վրա, կարծում են Շվեդիայի Uppsala University գիտնականները: Հարկ է նշել, որ պորտալարն ավելի ուշ կտրելը արդեն իսկ ճանաչվել է օգտակար գործոն, որը նպաստում է երեխայի արյան մեջ երկաթի պարունակության բարձրացմանը նրա կյանքի առաջին ամիսներին:

Օրգանիզմում երկաթի պարունակության մակարդակից է կախված նաեւ երեխայի ուղեղի զարգացումը: Շվեդ հետազոտողները հետւել են առողջ մայրերից ժամանակին լույս աշխարհ եկած 263 երեխաներին: Նրանց մի մասի պորտալարը կտրվել է ծնվելուց անմիջապես հետո (10 վայրկյանի ընթացքում), իսկ մյուս մասի պորտալարը՝ մի փոքր ավելի ուշ  (մոտ երեք րոպե անց):

Չորս տարի անց հետազոտությանը մասնակցած գրեթե բոլոր երեխաները մոտավորապես նույն մտավոր կարողություններ ունեին: Սակայն գիտնականների հաջողվեց որոշակի տարբերություններ տեսնել: Հոգեբանական թեստերը ցույց տվեցին, որ այն երեխաների մոտ, ում պորտալարն ավելի ուշ էր կտրվել, ավելի զարգացած էին շարժական հմտությունները:

Հատկապես դա վերաբերվում էր տղաներին: Հայտնի է, որ  տղա երեխաների մոտ երկաթի դեֆիցիտը հանդիպում է շատ ավելի հաճախ՝ աղջիկների համեմատ: Իսկ ահա ուղեղի զարգացման եւ IQ տեսանկյունից երկու խմբի երեխաները գրեթե չէին տարբերվում: 

Հիշեցնենք, նախկինում նմանատիպ հետազոտություն էին իրականացրել Գրենադայի համալսարանի մասնագետները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է