• Latest news

Անպտղության բուժում... ձվի դեղնուցի միջոցով

30 հունվարի, 2014  20:38

Ծախսելով ավելի քան  50000 դոլար արտամարմնական բեղմնավորման վրա (ԱՄԲ), բրիտանացի զույգը՝ Մարկ եւ Սյուզաննա Հարպերները, հաջողությամբ կիրառեցին անսովոր բուժման մի ձեւ՝ ձվի դեղնուցի օգնությամբ:

Ամորձու քաղցկեղի բուժումից հետո Մարկի օրգանիզմը այլեւս չէր կարող սպերմատոզոիդներ արտադրել, եւ զույգը որոշել է բեղմնավորման համար դիմել արհեստական մեթոդի: Այս գործընթացը չի հաջողվել, չնայած  նրանք երեք անգամ փորձել են ԱՄԲ կատարել: Թեստերը ցույց են տվել, որ Սյուզաննայի իմունային համակարգն արտադրում է քիլլեր- բջիջներ, որոնք հարձակվում են սաղմի վրա:

Բոլոր անհաջող փորձերից հետո CARE Fertility Nottingham կազմակերպությունը, որտեղ բուժում էին ստանում Հարպերները, նրանց անսովոր բուժում է առաջարկել: Սյուզաննային բուժել են ինտրալիպիդի՝ հավի  ձվի դեղնուցի եւ սոյայի յուղի խառնուրդի միջոցով: Տեսականորեն  այս համակցության մեջ պարունակվող ճարպաթթուները խանգարում են քիլլեր բջիջներին, ինչը կարող է հանգեցնել հաջող հղիության, տեղեկացնում է Fox News-ը։

Ի ուրախություն զույգի, այս բուժումը իրենց ԱՄԲ ութերորդ փորձի հետ համատեղ հաջողվել է: Նրանց դուստրը՝ Լիբբին, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերին: Սյուզաննան առաջիններից մեկն է եղել Մեծ Բրիտանիայում, ով նման բուժում է ստացել:

Երբ ամուսինները կրկին որոշել են երեխա ունենալ, նրանք նորից դիմել են դեղնուցի միջոցով բուժմանը: Այս անգամ ԱՄԲ-ի չորրորդ փորձ ն էհաջողվել, եւ նրանց դուստր Կոննին ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին:

«Եւ այդ ամենը ձվի դեղնուցի շնորհիվ»,- ասել է Սյուզաննան:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել