• Latest news

ԱՄՆ-ն 600 մլն դոլար է հատկացնելու Զիկա տենդի դեմ պայքարին

6 ապրիլի, 2016  11:58

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը մտադիր է Էբոլա տենդի դեմ հաջող պայքարի ֆինանսավորումից մնացած միջոցները հատկացնել Զիկա վիրուսի ահագնացող սպառնալիքի դեմ պայքարին:

Խոսքը մոտավորապես 600 մլն դոլարի մասին է, որի մեծ մասը տրամադրվելու է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնին, որը զբաղվում է Զիկա տենդի դեմ պատվաստանյութերի հետազոտություններով ու մշակումով, հիվանդների բուժումով ու հիվանդությունը տարածող մոծակների դեմ պայքարով:

Ավելի վաղ Բարաք Օբաման Կոնգրեսից 1.8 մլրդ դոլար էր խնդրել Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարի համար «թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս»: Միջոցները պետք է հատկացվեն ԱՄՆ 2017-ի բյուջեից, բայց այն ուշ է հաստատվելու: Այս իրավիճակում Էբոլա տենդի դեմ պայքարի ծրագրից մնացած գումարների գործածումը «մանեւրելու հնարավորություն կտար՝ Զիկա վիրուսի դեմ միջոցառումների ընտրության հարցում»,նշում են ամերիկացի քաղաքական գործիչները:

Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում մոծակների խայթոցներից ու սովորաբար բնութագրվում է բարորակ ընթացքով՝ հաճախ տենդն անցնում է առանց որեւէ ախտանիշի: Վիրուսը, սակայն, վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է պտղի մոտ միկրոցեֆալիա ու այլ բնածին արատներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել