• Latest news

19-ամյա զինծառայողը քայլել է սովորում ողնաշարի վնասվածքից հետո

9 հունիսի, 2016  22:43

19-ամյա Անդրեյ Վարդումյանը չէր էլ մտածում հուսահատվել ողնաշարի վնասվածք ստանալուց հետո: Հիմա նա վերականգողական բուժում է անցնում եւ սովորում է քայլել` առայժմ հենակների օգնությամբ: Ամուր բնավորությունը, կամքի ուժը եւ դրական տրամադրվածությունը, բժիշկների խոսքով, արագացնում են նրա վերականգնման գործընթացը: 

Անդրեյը վիրավորվել է Մարտակերտում ապրիլյան պատերազմի ընթացքում:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ վիրավորվել է հրազենից, ինչից հետո ընկնելով` մի որոշ ժամանակով կորցրել է գիտակցությունը:   Նրան ուշքի են բերել ծառայակիցները, որոնք, չշփոթվելով, տեղում առաջին օգնություն են տրամադրել նրան եւ շտապօգնության բրիգադ են հրավիրել, որը նրան տեղափոխել է Մարտակերտի հոսպիտալ, այնտեղից էլ` Ստեփանակերտ:  

Ստեփանակերտում վիրաբույժները ախտորոշիչ վիրահատություն են կատարել` համոզվելու, որ նա ներքին արյունահոսություն եւ արտաքինից չերեւացող լուրջ վնասվածքներ չունի: Պարզվել է, որ տղայի բոլոր օրգաններն անվնաս են, միայն ողնաշարն է վնասվել երկու տեղից, եւ Ստեփանակերտից նրան ուղարկել են Երեւան, որտեղ մասնագետներն արդեն զբաղվել են նրա ողնաշարով: 

Այսօր Անդրեյը քայլել է սովորում եւ մասնագետների խոսքով, արդեն մեծ հաջողություններ ունի: Հետագա պլանների մասին առայժմ չի մտածում, կենտրոնացած է բուժման վրա: Առայժմ Անդրեյը կարող է քայլել հենակների օգնությամբ եւ հույս ունի մոտ ապագայում ազատվել դրանցից:  

«Ոտքերս դեռ մի քիչ թույլ են, բայց ես վստահ եմ, որ կամրանան», - ասել է Անդրեյը:

Ֆիզիոթերապեւտ-ռեաբիլիտոլոգ Վարսինե Բալասանյանը Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից, որտեղ այժմ բուժվում է Անդրեյը,  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ Անդրեյին, ինչպես նաեւ մի քանի այլ վիրավոր տղայի առաջին անգամ գործընկերների հետ տեսել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրանք պիտի գնահատեին տղաների վիճակը եւ որոշեին, թե նրանցից ով է պատրաստ վերականգնողական բուժման: 

Անդրեյին այդ պահին վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ: Նա թեթեւ ջերմություն ուներ, բայց մնացած առումներով իրեն լավ էր զգում: Երբ ջերմությունը դադարել է անհանգստացնել նրան, նրա հետ սկսել են աշխատել ռեաբիլիտոլոգներ եւ ֆիզիոթերապեւտներ: 

Վարսինե Բալասանյանը նշել է, որ Անդրեյի բնավորությունը եւ նրա դրական տրամադրվածությունը նրան օգնում են ավելի արագ վերականգնվել: Մասնագետները վստահ են, որ մոտ ապագայում նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել