• Latest news

Գերմանացի բժիշկները գովել են հայ վիրաբույժների աշխատանքը. վիրավոր զինծառայողի հայր

9 հունիսի, 2016  18:15

Գերմանացի բժիշկները, հետազոտելով քառօրյա պատերազմի ընթացքում վիրավորված Արման Լազգիյանին, գովել են նրան վիրահատած հայ վիրաբույժների աշխատանքը: Այդ մասին NEWS.am Medicine-ին պատմել է Արմանի հայրը` Միքայել Լազգիյանը:  

Նրա խոսքով, Գերմանիա հասնելու հաջորդ օրը Արմանին հետազոտել է գերմանացի պրոֆեսորը: Զննելով նրան եւ ՄՌՏ-ի եւ ՀՏ-ի լուսանկարները, նա անընդհատ կրկնում էր.   «Գուտ, գուտ, գուտ»: Արմանի հարազատները չէին հասկանում, թե նա ճշգրիտ ինչ նկատի ուներ. մի՞թե Արմանի վիճակն այդ աստիճան «գուտ» էր: Այդ ժամանակ թարգմանիչը նրանց բացատրել է, որ պրոֆեսորին դուր է եկել, թե ինչպես են անցկացվել վիրահատությունները:  

Հաջորդ օրը ուրիշ պրոֆեսոր եկավ եւ պատմությունը կրկնվեց. նա եւս ասաց, որ հայ վիրաբույժները հոյակապ եւ շատ պրոֆեսիոնալ են կատարել բոլոր վիրահատությունները եւ  իրենց` գերմանացի բժիշկներին  «վիրաբուժական աշխատանք» չի մնացել:

«Եթե գերմաներեն իմանայի, այդ պրոֆեսորներին կասեի, որ 6 վիրահատություններից առաջինը Արմանին Մարտակերտում են արել, երբ քաղաքը գնդակոծության տակ էր: Հետաքրքիր է, թե նա ինչպես կարձագանքեր դրան», - ժպիտով ասել է Միքայել Լազգիյանը:

«Ես շնորհակալ եմ մեր բժիշկներին, որոնք կարողացան իմ Արմանին կյանքի վերադարձնել. նրանց շնորհիվ Արմանն այժմ իր բուժումը շարունակում է Գերմանիայում», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ողնաշարի եւ ողնուղեղի վնասվածք էր ստացել: Տեղում առաջին օգնություն   ցուցաբերելուց հետո նրան ծանր վիճակում հասցրել էին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծնողները ցանկացան նրան բուժման տանել Գերմանիա. հայ բժիշկները Արմանի համար արեցին այն ամենը, ինչ նրանց ուժերում էր, սակայն քանի որ վերականգնումը Գերմանիայում ավելի զարգացած է, քան Հայաստանում, շատերի կարծիքով Արմանն այնտեղ ոտքի կանգնելու ավելի մեծ շանսեր ունի: 

Չնայած Հայաստանի կառավարության որոշմանն այն մասին, որ այն վիրավորներին, որոնց չեն կարողանա պատշաճ օգնություն տրամասրել Հայաստանում, կառավարությունը բուժման կուղարկի արտասահման, Արման Լազգիյանի նկատմամբ այդ որոշումը չի կիրառվել: Բայց քանի որ բժիշկները պնդում էին  արտասահմանում բուժումը, կառավարության անդամները նրանց  ֆինանսական առումով օգնել են «մասնավոր աղբյուրներից»: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք փող են փոխանցել Արման Լազգիյանի անունով բացված հաշվին:  

Մայիսի 26-ին Արմանին հասցրել են Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկա (Գերմանիա), որտեղ մինչ օրս բուժում է ստանում եւ հետազոտություն է անցնում: Նախատեսում են մոտ ապագայում նրան այլ կլինիկա տեղափոխել, որը մասնագիտացած է ողնաշարի վնասվածքների եւ վերականգնման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել